MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 52
գտնվող հարթ, ծառաշատ տարածքում: 1960-ական թթ. տարածքը
մելորացվել է, ինչի հետևանքով այն խիստ վնասվել է: Տարբեր հատ-
վածներում կան կիսակոպտատաշ քարերով քարակույտեր: Բացի այդ՝
կան նման քարերով արված հողաբաժաններ: Ըստ երևույթին, դրանք
Օձաբերդի արտաքին բնակավայրի տարբեր կառույցների քարերն են:
Որոշվեց պեղումներ իրականացնել Օձաբերդի ամրոցի լանջից դեպի
հարավ-արևելք գտնվող հարթ հատվածում (տեղամաս C): Այստեղ
նշմարվում էին մի քանի քարեր, որոնք կարող էին կառույցի պատի
շարեր լինել: Այստեղ պեղումներ են իրականացվել 2015-2016 թթ.:
2015 թ. արշավախմբի կողմից որոշում կայացվեց պեղումներ
կատարել մի այնպիսի տարածքում, որտեղ ծառերը առավելապես քիչ
էին և մակերեսին երևում էր երկու քար իրարից ոչ այնքան հեռա-
վորության վրա: Վերգետնյա հետազոտմամբ այս հատվածում հայտ-
նաբերվեցին խեցեղենի բեկորներ, որոնք հավանաբար վերաբերում են
հետուրարտական և հելլենիստական ժամանկաշրջաններին: Այս հատ-
վածը անվանվեց տեղամաս C, որտեղ սկզբնական շրջանում ընտրվեց
4x5 մ տարածք: Ճիմահողը հեռացնելիս մեծամասամբ գտնվում էին
հելլենիստական ժամանակաշրջանի խեցեղեն բեկորներ: Այնուհետև
ֆիքսվեցին իրար կապակցված կիսակոպտատաշ երկշար քարերով
երկու պատի հատվածներ (Նկար 4): Նրանց միջնամասում բացվեց
կավածեփ հատակ: Արշավախմբի կողմից որոշում է կայացվել պե-
ղավայրը ընդլայնել 6x8 մ չափերով: Այստեղ ևս հեռացվեց ճիմահողը:
Անմիջապես ճիմահողի տակ ուրվագծվեց մի կառույց: Սկզբնական
շրջանում բացվեց մի սենյակ (Սենյակ 001), իսկ այնուհետև՝ մեկ այլ
սենյակ (Սենյակ 002): Սենյակները իրարից բաժանվում էին միջին
մեծության կիսակոպտատաշ բազալտե քարերով երկշար պատով: Այն
արևմտյան հատվածում ընդհատվում է:
Սենյակ 001-ում ճիմահողի տակ բացվեց կավածեփ հատակ:
Այստեղ ֆիքսվեցին խեցեղենի բազմաթիվ բեկորներ, որոնք թվագրվում
են հետուրարտական ժամանակաշրջանով: Բացի այդ՝ գտնվեցին
վանակատի ցլեպներ, կենդանական ոսկորներ: 2015 թ. պեղումների
արդյունքում բացվել է սենյակ 001-ը ամբողջությամբ, իսկ սենյակ 002-ը
մասնակիորեն (Նկար 5):
2016 թ. տեղամաս C ընդլայնվել է (13 հյուսիս հարավ x12 արևելեք
արևմուտք մ. չափերի): Տեղամաս C-ի բացարձակ կոորդինատներն են 1.
X-4446533.2083 Y8542167.2769 Z1935.40, 2. X-4446531.0621 Y-
52