MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 51

միջնաբերդի հարավարևելյան հատվածում: Ցավոք, պեղումների ար- դյունքները գլխավորապես հրատարակվել են հուշերի և կարճ հա- ղորդումների տեսքով 8 : 1960-ական թթ. Օձաբերդում ուսումնասիրու- թյուններ է կատարել Գ. Միքայելյանը 9 : 1990-ականներին խիստ կարևոր հետազոտություններ է իրականացրել Սևանի ավազանի հայ- իտալական հնագիտական արշավախումբը 10 : 2014 թվականից Օձա- բերդի ուսումնասիրությունները թևակոխեցին նոր փուլ: 2014-2015 թթ. Օձաբերդում պեղումներ են իրականացրել հայ-իտալական (համաղե- կավարներ՝ Մ. Բադալյան և Ռ. Դան), ապա՝ 2016-ից բացառապես հայ- կական արշավախմբի կողմից (ղեկավար՝ պ.գ.թ. Մ. Բադալյան): Վերը նշված տարիներին հնագիտական պեղումները իրականացվել են և՛ ամրոցում (տեղամաս A, D 1, D 2, E, G), և՛ միջնաբերդում (տեղամաս B), և՛ արտաքին բնակավայրում (տեղամաս C, F) (Նկար 3) 11 : Սույն հոդ- վածում ներկայացվելու են C տեղամասի 001 և 002 սենյակների պե- ղումների հիմնական արդյունքները 12 : ՏԵՂԱՄԱՍ C Օձաբերդի հնագիտական արշավախմբի նպատակներից մեկն էր փորձել գտնել և հնագիտորեն ուսումնասիրել արտաքին բնակավայրը: Այս առումով 2015 թ. վերգետնյա հետախուզական ուսումնասիրու- թյուններ իրականացվեցին Օձաբերդի ամրոցի լանջից դեպի հարավ Пиотровский Б., Ванское царство (Урарту), Москва, 1959, сс. 20, 90-92. Միքայելյան Գ., Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները. Հայաստանի հնա- գիտական հուշարձանները 1, Երևան, 1968, էջ 37-38: 10 Biscione R., Hmayakayan S., Parmegiani N., Sayadyan Y, Description of the Sites The North-Eastern Frontier Urartians and Non Urartians in the Sevan Lake Basin, Documenta Asiana VII, Roma, 2002. in: Biscione R., Hmayakayan S., Parmegiani N., 2002 (eds.), pp. 319-324. 11 Օձաբերդում 2014-2016 թթ. իրականացված պեղումների մասին տե՛ս՝ Բա- դալյան Մ., Միքաելյան Ա., Դան Ռ., Կյուրեղյան Հ., Իսկրա Մ., Եղիազարյան Ա., Կզլյան Վ., Հովսեփյան Ռ., Վիտոլո Պ., Զաքյան Ա., նշվ. աշխ., էջ 31-34: Badalyan M., Kzlyan V., Iskra M., Mikayelyan A., Kyureghyan H., նշվ. աշխ., pp 164-167. Բա- դալյան Մ., Միքայելյան Ա., Կյուրեղյան Հ., Իսկրա Մ., Հովսեփյան Ռ., Նահա- պետյան Ս., Եղիազարյան Ա., նշվ. աշխ., էջ 209-227: 12 Այս տեղամասում իրականացված պեղումների մասին մանրամասն տե՛ս՝ Badalyan M., Kzlyan V., Iskra M., Mikayelyan A., Kyureghyan H., նշվ. աշխ., p. 166. Բադալյան Մ., Միքայելյան Ա., Կյուրեղյան Հ., Իսկրա Մ., Հովսեփյան Ռ., Նահա- պետյան Ս., Եղիազարյան Ա., նշվ. աշխ., էջ 219-226: 8 9 51