MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 46
ղինակը Արծիբինի անունն աղերսում է հնդեվրոպական աշխարհի
հետ 47 :
Պաղինում՝ Պալուի ամրոցից 29 կմ հյուսիս-արևմուտք և Մեծ-
կերտի ամրոցից 22,5 կմ արևելք, գտնված արձանագրությունից ելնելով
Լեման-Հաուպտը կարծում է, որ Մինուան այստեղ ևս ամրոց է
կառուցել 48 : Սույն ամրոցի նկարագրությունը ևս բնութագրական է
բիայնական ժայռակերտ ամրոցներին 49 :
Կ. Ֆ. Լեման-Հաուպտը նշում է, որ Մալաթիայից ոչ հեռու՝ Եփ-
րատի աղեղի մոտ՝ Կալահ գյուղում ժայռերի մեջ փորված սենյակների
և սանդուղքների առկայությունը, որը, ըստ հետազոտողի, վկայում է, որ
Տե՛ս Ջահուկյան Գ., Հայկական շերտը ուրարտական դիցարանում, Պատմա-
բանասիրական հանդես, Երևան, 1986, N 1, էջ 49:
48 Արձանագրության բեկորներից մեկը ներկառուցված է ամրոցի հյուսիս-
արևմտյան կողմում՝ պատի մեջտեղի հատվածում, իսկ ստորոտում գտնվել է
դեպի սենյակ տանող դուռը , մյուս հատվածը գտնվել է Պաղինի եկեղեցու
պատի շարվածքում: Ըստ Լեման-Հաուպտի՝ բեկորը, արձանագրված հատվա-
ծով դեպի դուրս, ներկառուցվել է ամրոցի պատում Ռուսա II-ի օրոք. կիմերները
կործանողներն են եղել, իսկ Ռուսա II-րդը՝ վերականգնողը: Ուշագրավ է, որ Կ.
Բասմաջեանը նշում է եկեղեցում գտնվող արձանագրության բեկորը բերվել է
մոտակա Ղզըլ Ղալա (Կարմիր բերդ) կոչված քանդված բերդից, որի համար
իբրև դուռ է ծառայել. հավանական է, որ խոսքն այստեղ դռան ձևով շինված
խորշի մասին է (տե՛ս Բասմաջեան Կ., Բանասեր, h.I/4, Պարիս, 1899, էջ 290):
Արձանագրությունում նշվում է կոթող կանգնեցնելու և այստեղ Թիթիանի
անունով կառավարիչ նշանակելու մասին: Ըստ Լեման-Հաուպտի Թիթիանի
անունը բնորոշ չէ բիայնական արքայատոհմին. աղերսվում է Սուպիլուլիումաս
I-ի (մ.թ.ա 1345-1322թթ.) հետ դաշինք կնքած Նուխաշեի արքա Տետտեի անվան
հետ (տե՛ս AEJ, Bd. I, էջ 467-468, Bd.II/2, էջ 592, CICh, Sp. 64-65, CTU vol. I, A 5-8,
vol. III, A 5-8Ro, Vo, Beckman G., Hittite Diplomatic Texts, vol. 7, Atlanta, 1996, No.
7, էջ 50-54): Սույն ժամանակաշրջանում Սիրիական պետություններում, բացի
ծովեզրյա հատվածից, արքաները կրում էին հնդիրանական անուններ (տե՛ս
История древнего Востока, т. 2, Москва, 1988, էջ 247) Ըստ Գ. Մելիքիշվիլու՝
Թիթիանին եղել է տեղի առաջնորդը և ընդունել է բիայնական գերիշխա-
նությունը (տե՛ս Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси, 1954, էջ 245):
49 Ամրոցի հիմնական մասը կազմել են 3 դարավանդները՝ 20-100 ոտք (անգ-
լիական) երկարությամբ, ժայռի վերևը նույնպես հատված է՝ 100 ոտք եր-
կարությամբ և 20 ոտք լայնությամբ: Յուրաքանչյուր դարավանի և ժայռի
վերևում գտնվել են փորված երկուական ջրակուտակ (տե՛ս Huntington E.,
Weitere Berichte über Forschungen in Armenien und Commagene, "Zeitschrift für
Ethnologie", Bd., 33, Berlin, 1901, էջ 177-178):
47
46