MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 45

առաջնորդվել են ժայռը ամրոցի վերածելու տարբերակով 44 : Այս արշավանքի իրողություններին անդրադառնալիս հեղինակը հավանական աղերս է տեսնում նաև Սղգայի արձանագրությունում նշվող Մինուայի՝ Արծիբինի անունը կրող ձիու վկայության հետ: Ըստ հետազոտողի՝ Մինուան այն նվեր կամ հարկ է ստացել հիշյալ ար- շավանքի ժամանակ իրեն ենթակա ծայրամասային շրջաններից կամ նրանց հարևան իշխանություններից 45 : Ձիու անվանումը փոխառություն է. ստուգաբանվում է հնում ձիաբուծությամբ հայտնի Արծավա երկրի անվամբ 46 : Ձին բերված է դրսից և ըստ այդմ էլ բացատրելի է սույն հանգամանքն արձանագրությամբ այդքան կարևորելը: Ներկայումս բիայնագիտության ռահվիրայի նման պատմաաշխարհագրական տե- ղորոշումներն ու ստուգաբանությունները, անշուշտ, վիճարկելի են, սակայն ուշագրավ է, որ դեռևս բիայնագիտության արշալույսին հե- Պալուի ամրոցը տեսանելի է Մեծկերտի մոտ գտնվող Կալահի համանման ամրոցից, որը հնարավորություն է տալիս երկու ամրոցների միջև ազդանշա- նային կապ ապահովել: Այս հանգամանքը ռազմավարական առումով բիայնա- կան ամրոցների համար խիստ կարևոր է (AEJ, Bd. I, էջ 472): 45 Տե՛ս Lehmann C. F., Zwei unveröffentlichte chaldische Inschriften, "Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft", Bd. 58, Leipzig, 1904, էջ 843-846, Kleinasiatisches und Armenisches, էջ 298-300, CICh, N 55, Sp. 84, CTU, vol. I, A 5- 91: 46 Տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 54: Լեման-Հաուպտը դեռևս շատ ավելի վաղ Արծավա երկիրը տեղորոշում էր Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում, հետագայում հե- ղինակը ենթադրեց, որ այն ընդարձակվել է դեպի Կիլիկիա, որպես հիմնա- վորում նշելով նաև Կնուդթցոնի տեղորոշումը՝ Կիլիկիայի արևելք, կամ՝ Կա- պադովկիայի հարավ (տե՛ս Lehmann C. F., Šamaššumukîn, König von Babylonien. Inschriftliches Material über den Beginn seiner Regierung (Assyriologische Bibliothek 8), Leipzig, 1892, Teil II, էջ 113. Knudtzon J. A., Die zwei Arzawa Briefe, Leipzig, 1902, էջ 28): Հարկ է նշել, որ հեղինակը հակված էր սույն ժամանակաշրջանում հայերի՝ Կապադավոկիայում տեղորոշմանը, որպես փաստարկում նշելով Թրմերդի արձանագրությունում հիշատակվող Ուրմենին (իրականում Ուրմե) Արմենիա անվան զուգահեռ ձև (տե՛ս Lehmann C.F., Eine Mittheilung über neugefundene Menuas-Inschriften, "Verhandlngen der Berliner Gesellschaft für Anthropologie, Ethnologie und Urgeschichte", Berlin, 1900, էջ 573, CICh, 32, CTU, vol.I, A 5-6: Ուրմեն տեղորոշվում է Վանա լճից արևմուտք՝ Մուշի և Քղիմարի միջև ընկած շրջանում (տե՛ս Арутюнян Н. В., Топонимика Урарту, էջ 210-211): 44 45