MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 44

է, որ Մինուան Խաթիի հետ պայքարում գրավել է Վանից հեռու՝ արևմուտքում գտնվող շրջաններ և իր քաղաքական ազդեցությունը տարածել է մինչև Մելիդ-Մալաթիա 40 : Մելիդի արքան ընծաներով ներկայացել և երդում է տվել 41 : Հետազոտողը, իրավացիորեն նկատում է, որ Պալուի ամրոցը և քաղաքը, նույնական է արձանագրությունում հիշատակվող Շեբետերիայի հետ, իսկ Ծուփանին՝ Սոֆենեի հետ 42 : Ըստ Լեման-Հաուպտի՝ Շեբետերիա քաղաքում Խալդիի համար վերա- կանգնվել է սրբավայրը` կապելան 43 : Ժայռափոր սենյակները, աստի- ճանները, ստորերկյա մուտքերը, որոնցով հարուստ են Պալուի ժայ- ռերը, ըստ էության հիմնականում Մինուայի օրոք են կառուցվել: Հարկ է նկատել, որ Պալուում, ինչպես Վանա ժայռի և այլ պարագաներում, կողմում գտնվող կոնաձև ժայռի վրա՝ որմնախորշում (տե՛ս CICh, 31, CTU vol. I A 5-5 հմմտ. 15 ): 40 Ըստ հեղինակի՝ hեթիթներն իրենց կենտրոնական շրջաններում և հյուսի- սային Կապադովկիայում, հավանաբար, դեռևս ներկայացնում էին բավական զորեղ պետականություն, որի ապացույցը բիայնական արքաների մղած տևա- կան պայքարն է Խաթիի հետ: Թեև պարզ չէ, թե, որ ազգությունն էր այս ժամա- նակաշրջանում գերիշխող դիրք գրավում (տե՛ս AEJ, Bd. I, էջ 465, Bd. II/2, էջ 591- 592: Հարկ է նշել, որ դեռևս մ.թ.ա XII դարի սկզբին խեթական պետության առաջատար կենտրոնները և մայրաքաղաք Խաթուսասը լքվել էին և Խաթիի անվան ներքո ասորեստանյան և բիայնական աղբյուրները նկատի ունեն «ուշ խեթական» պետությունները (տե՛ս Քոսյան Ա., Լուվիական պետությունները,- Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. I, էջ 201): 41 Տե՛ս AEJ, Bd. I, էջ 481: Հեղինակն ավելի վաղ տեսակետ էր հայտնել, որ Շեբետերիան գտնվել է Մելիդի արքայի իշխանության ներքո (տե՛ս Lehmann- Haupt C. F., Kleinasiatisches und Armenisches, "Klio. Beiträge zur alten Geschichte", Bd. 7, Leipzig, 1907, էջ 298): 42 Հարկ է նշել, որ արձանագրության սույն տեղանունների համար մինչ այդ առաջարկվել էին սխալ ընթերցումներ: Ըստ հետազոտողի, Ծուփանի անվան հանդես գալն այստեղ վերջնականապես փաստարկում է նաև Արգիշթի I-ի (մ.թ.ա. 786-764 թթ.) արձանագրություններում հանդիպող սույն շրջանի պատ- մաաշխարհագրական տեղորոշումը Խարբերդից հարավ՝ Պալուի և Մելիտենեի միջև ընկած շրջանը (տե՛ս AEJ, Bd. I, էջ 466-467, 513, Kartenskizze zu Bd. I, հմմտ. Арутюнян Н. В., Топонимика Урарту, էջ 237, 242-243, Арутюнян Н. В, Биайнили- Урарту, էջ 128-132): 43 Հեղինակը թյուրիմացաբար šid-iš(i)t(u)-ն թարգմանում է վերականգնել (տե՛ս CICh, 31 13-14,, Sp. 61): Ներկայումս նման թարգմանությունը հերքվում է, թարգ- մանվում է՝ կառուցել (տե՛ս КУКН, էջ 464): 44