MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 43

Վանի Սբ. Պողոս եկեղեցու պատի շարվածքում գտնվող, արդեն դիմային կողմը հայտնի, արձանագրության վերին մասում, Լեման- Հաուպտը հայտնաբերեց մի նոր հատված՝ որում հիշատակվում է նաև Ուրմիա լճի հարավային շրջանների համար ընթացող պայքարը 34 : Հետազոտողը կարծում է, որ ի դեմս սույն արձանագրության, գործ ունենք նաև զոհասեղանի հետ, քանի որ արձանագրության վերին հատվածում առկա է գլանաձև խորություն 35 : Մանայի համար մղվող պայքարին է վերաբերում նաև Մինուա արքայի՝ Թաշթեփեի (Քարե բլուր) արձանագրությունը: Արձանա- գրությունում նշվում է արշավանքը Մանայի դեմ և ամրոցի կառուցումը նվաճված շրջանում 36 : Մինուայի ամրոցի տեղը եղել է հենց Թաշթեփեն, ինչպես ցույց է տալիս արձանագրության դիրքը 37 : Ամրոցը հսկող և գերիշխող դիրք է ունեցել շրջակայքի նկատմամբ 38 : Լեման-Հաուպտը Պալուի արձանագրության վերաբերյալ 39 նշում Տե՛ս CICh 19, CTU, vol., I, A 5-9, vol. III, Roma, 2008, A 5-9: Տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 33: Ֆ. Վ. Քյոնիգը գտնում է, որ այն նախատեսված է եղել կոթողի, կամ՝ դրոշաձողի համար (տե՛ս König F. W., Handbuch der chaldischen Inschriften, Bd. I/II, Craz, 1955/1957, էջ 5, 47): Մ. Սալվինին հավանական է համարում, որ այն կարող է լինել հեղման համար նախատեսված: Արձանա- գրության այս կտորը հանդիսացել է միջանկյալ հատվածը համալիր կառուց- վածքի (CTU, vol. I, էջ 198-199): Հարկ է նշել, որ առնվազն արձանագրության այս հատվածն իրենից ներկայացնում է բացառապես ռազմական գործողու- թյունների թվարկում և ծիսական բնույթ չի կրում: 36 Տե՛ս CICh, N 20, CTU, vol. I, A 5-10: Հմմտ. КУКН, N 45 3 : 37 Պաստյոր Ֆաբերը 19-րդ դարավերջին արձանագրությունը իր տեղից հավա- նաբար պայթեցմամբ պոկել և տեղափոխել էր Գերմանիա: Լեման-Հաուպտը դեռևս Լայպցիգում անձամբ ծանոթացել էր պաստյոր Ֆաբերին և ուսումնա- սիրել արձանագրության բեկորները (տե՛ս AEJ, Bd. I, էջ 220): Արշավախումբը հետագայում ժայռի վրա գտավ միայն արձանագրության որոշ տողերի սկզբի և վերջի հատվածները (տե՛ս CICh, Sp. 46): 38 Բլրի գագաթի կենտրոնում առկա է կավահող՝ կավե աղյուսներով շինու- թյունից մնացած: Այստեղ գտնվել է Մինուայի բավական փոքր ամրոցը (տե՛ս AEJ, Bd. I, էջ 221): Շուրջ 70 տարի անց Վ. Կլայսը և Շ.Կրոլը կարողացան այս վայրում ուրարտա-մանայական ժամանակաշրջանի խեցու բեկորներ գտնել (տե՛ս St. Kroll, Erste Archäologische Forschungen in Urartu durch Carl Friedrich Lehmann-Haupt, Carl Friedrich Lehmann-Haupt. Ein Froscherleben zwischen Orient und Okzident, էջ 134): 39 Այն փորագրված է Արածանիի աջ ափին՝ ժայռակերտ ամրոցի արևմտյան 34 35 43