MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 42
Մինուայի երկու արձանագրությունները վկայում են՝ Էրիկուախի
(էրիկուա ցեղի) երկրի և Լուխիունի արքայական քաղաքի նվաճման և
ամրոցի կառուցման մասին 30 : Լեման-Հաուպտը, սույն արձանագրու-
թյունների և Ցոլակերտի հետ կապված, անդրադառնալով Պատմահոր
երկում վկայված Հայկի և նրա ժառանգների ավանդությանը, նշում է, որ
իր և Վ. Բելքի հետազոտությունները փաստում են, որ այն ունի իրական
պատմական հիմք, երբ նրանց վերագրվող քաղաքների հիմնադիր
համարում ենք բիայնացիներին 31 :
Լեման-Հաուպտը ենթադրում է՝ Խոշաբի հովտի վերին հատվա-
ծում գերիշխող դիրք ունեցող Խոշաբ (Մահմուդիե) ամրոցը ևս,
առնչվում է Մինուայի ամրոցաշինական գործունեության հետ: Չնայած
Սալմաստ-Բաշկալա ճանապարհը մեծ բանակի համար անցանելի չէ
ժայռերի և կիրճերի պատճառով, սակայն այն, այնուամենայնիվ, ապա-
հովել է հնարավոր հարձակումները 32 : Հեղինակը մայրաքաղաքն ու
շրջակայքը արևելքից պաշտպանող ամրոցների շղթայում է ներառում
նաև Մինուայի կառուցած Վերին Անձավի ամրոցը 33 :
Տե՛ս CICh, N 21, N 22, CTU, vol. I, A 5-1, A 5-27, հմմտ. КУКН, N 48 9, 11 :
Ամասիան իր որդու՝ Ցոլակի համար, Մասիսի ստորոտում կառուցում է տուն,
որը նրա անունով կոչվում է Ցոլակերտ (տե՛ս Մովսես Խորենացի, էջ 40): Այս
տեղեկության իսկության մասին վկայում է Մինուայի ամրոցի գոյությունը
Ցոլակերտի անմիջական հարևանությամբ (տե՛ս AEJ, Bd. I, էջ 169-170): Պատ-
մահայրը նաև նշում է, որ Ամասիան իր մյուս որդու՝ Փառոխի համար շինում է
տուն Ցոլակերտից արևելք՝ (տեղորոշումը Լեման-Հաուպտինն է) լեռան
ստորոտից բխող աղբյուրների մոտ «բացագոյն իբր մեծօր հասարակ աւուր միոյ
հետևակագնացի առն ճանապարհի» և անվանում է Փառախոտ (տե՛ս AEJ, Bd. I,
էջ 171, Մովսես Խորենացի, էջ 40): Ցոլակերտից 12-14 կմ հեռավորության վրա՝
աղբյուրի ակունք անվանված վայրում , գտնվում են բիայնական մի մեծ ամրոցի
ավերակներ: Ըստ այստեղից գտնված արձանագրության` Մինուան այստեղ
կառուցել է Մինուախինիլի ամրոցը (տե՛ս AEJ, Bd. I, էջ 171, CICh, N 62, CTU, vol.
I, A 5-26): Այսպիսով, նաև Պևտինգերյան քարտեզի Պարակատա անվանված
վայրն է որոշվում, որը Արտաշատ տանող ուղիներից մեկի վերջին կայանն է
(տե՛ս AEJ, Bd. I, էջ 171, Miller K., Römische Reisewege an der Hand der Tabula
Peutingeriana, Stuttgart, 1916, էջ 677):
32 Սույն ամրոցը նաև ցույց է տվել լճի ափին գտնվող Վան քաղաքի տեղը.
Լեման-Հաուպտը Վանը համեմատում է առասպելական Ֆինետա քաղաքի հետ
(տե՛ս Lehmann-Haupt C. F., Die historische Semiramis und ihre Zeit, էջ 42, AEJ, Bd.
II/1, էջ 10):
33 Տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 38, CICh N 63 Sp. 95-98, N 79, CTU, vol., I, A 5-42B, A 5-62:
30
31
42