MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 41

մարերի և բիայնացիների դեմ Շամիրամի և նրա որդու մղած համառ պայքարի արձագանքն է: Քանի որ Ասորեստանի ճակատագիրը որոշ ժամանակահատված կին էր տնօրինում, այս հանգամանքը վճռորոշ եղավ ախոյանների մոտ ասքի առաջացման համար 28 : Անդրադառնալով Կտեսիասի հիշատակած առասպելական Նինոսի՝ Շամիրամի ամուս- նու հետ կապված եղելություններին, Լեման-Հաուպտը նշում է, որ Կտեսիասի մոտ ընդգծված են հատկապես արևելքում՝ Մեդիայի և հյու- սիսում՝ հետագայում որպես Արմենիա հիշատակվող երկրի ժողո- վուրդները 29 : Արարատ լեռան հյուսիսային կողմում՝ Ցոլակերտից (Կարա- կոյնլու) 4 կմ հեռավորության վրա գտնվող ամրոցից հայտնաբերված մատելով և կարծում է, որ հիմնական թիրախը եղել է Մեիշտա քաղաքը (տե՛ս Salvini M., Geschichte und Kultur der Urartäer, էջ 41, 51, CTU, vol. I, A 3-9 A 5-11A, ): 28 Լեման-Հաուպտը կարծում է, որ առասպելը Միջագետքում ևս մարերի և պարսիկների միջոցով է տարածվել, մինչ Երկագետքի նվաճումը: Հեղինակը ենթադրում է նաև, որ հայերին նույնպես նրանց միջոցով կարող է անցած լինել, քանի որ հեղինակը համակարծիք էր հայերի ներգաղթի տեսությանը: Աքե- մենյան արքունիքում ապրած Կտեսիաս Կնիդացու վկայությունները Շամիրա- մի առասպելի մասին որպես ասքի առաջացման հիմնավորում վկայակոչելը միանշանակ չէ. այն կարող է վկայել սոսկ առասպելի գոյությունը նաև պարսից արքունիքում (տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 257-258, 264): Թագուհու կերպարը կարող էր առասպելական դառնալ ինչպես բուն Միջագետքում, այնպես էլ՝ հարևան ժո- ղովուրդների մոտ: Հարկ է նշել, որ մարերին վերագրվող աշխարհակալու- թյունը, և դրանից բխող վերականգնումները նույնպես վիճարկելի են (տե՛ս Գրեկյան Ե., Մարաստանի «վերելքը և անկումը»,- Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. I, Երևան, 2014, էջ 272-278): 29 Անհիմն չէ Կտեսիասի հաղորդումը, որ Նինոսը Հայաստանի արքա Բարզա- նեսին չի զրկում իշխանությունից. այն վկայում է Հայկական լեռնաշխարհում վերելք ապրող, Ասորեստանի հետ հարատև պայքարի մեջ գտնվող պետության գոյությունը: Եգիպտոսում գտնված պապիրուսի հունարեն տեքստում նշվում է, որ Նինոսը հանուն սիրեցյալի՝ զարմուհու (իմա՝ Շամիրամ) արշավում է Հա- յաստան (տե՛ս Lehmann-Haupt C. F., Die historische Semiramis und ihre Zeit, էջ 10- 11, AEJ, Bd. II/1, էջ 257, Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 14, Դիոդորս Սիկիլիացի, Պատմական գրադարան, Երևան, 1985, էջ 27): Հրատա- րակիչը նշում է, որ սույն տարբերակի համար հիմք է հանդիսացել Դիոդորոսի հաղորդած Նինոսի և Շամիրամի առասպելը (տե՛ս Wilcken U., Ein neuer griechischer Roman, Hermes. Zeitschrift für classische Philologie, Bd. 28, Berlin, 1893, էջ 188-189): 41