MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 40
թագուհու հետ է կապում 24 : Այս հանգամանքը դարձյալ հուշում է, որ
Մինուան է եղել Վանա միջնաբերդից հարավ ընկած քաղաքի կառու-
ցողը: Պատմահայրը, հավաքելով Շամիրամի առասպելի անտիկ և
հայկական թելերը, միահյուսել է իր «Հայոց պատմության» մեջ 25 :
Լեման-Հաուպտը ենթադրում է, որ Մինուայի ժամանակակից և
ախոյան Շամիրամի առասպելն առաջացել է օտար՝ մարական և բիայ-
նական միջավայրում 26 : Սալմանասար III-ի (մ.թ.ա. 858-824 թթ.) հետ
բիայնացիները բախվել էին սեփական երկրում, սակայն նրա որդու՝
Շամշի-Ադադ V-ի (մ.թ.ա 823-811 թթ.) և այնուհետև թոռան՝ Ադադ-
նիրարի V-ի (մ.թ.ա. 810-783 թթ.) օրոք ձեռնարկված արշավանքների
արդյունքում բիայնացիները մտան Մանա` անմիջական շփման մեջ
հայտնվելով Ասորեստանի հետ 27 : Առասպելը, համաձայն հեղինակի,
Տե՛ս Մովսես Խորենացի, էջ 53-54:
Տե՛ս Սարգսյան Գ. Խ., Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և սեպա-
գրական աղբյուրները (Հայկի և Հայկյանների առասպելի պատմականության և
զարգացման փուլերի խնդիրը), Պատմաբանասիրական հանդես, N 2-3,
Երևան, 1992, էջ 33:
26 Տե՛ս Lehmann-Haupt C. F., Die historische Semiramis und ihre Zeit, Tübingen,
1910, էջ 51: Արդեն հետագայում Լեման-Հաուպտը որպես փաստարկ, որ Շա-
միրամի առասպելի առաջացման համար առավել կարևոր դերակատարություն
են ունեցել բիայնացիները, նշում է Ռուսա I-ինի (մ.թ.ա. 735-714թթ.) իշխա-
նության գալու առասպելի մոտիվը, որը հետագայում հանդիպում է Հերո-
դոտոսի մոտ՝ Դարեհ I-ի (մ.թ.ա. 521-486թթ.) հետ կապված: Ըստ հեղինակի՝
լեգենդը բիայնացիներից մարերի միջոցով անցել է պարսիկներին (տե՛ս AEJ, Bd.
II/2, էջ 853-855, Дьяконов И. М., Ассиро-вавилонские источники по истории
Урарту.- Вестник древней истории, М., 1951, N 2-4, N 49(367), Հերոդոտոս, Պատ-
մություն ինը գրքից, Երևան, 1986, էջ 194-195, նաև՝ Գիրշան Ռ., Աքեմենյան քա-
ղաքակրթությունը և Ուրարտուն, Իրան Նամե, N 5, Երևան, 1995, էջ 5): Շամի-
րամի կերպարի առասպելականացումը կարող էր տեղի ունենալ մ.թ.ա VIII
դարից հետո, բիայնական միջավայրի մասնակցությամբ ու միջնորդությամբ,
կամ՝ արդեն հայկական միջավայրում (տե՛ս Սարգսյան Գ., նշվ. Աշխ, էջ 33):
27 Տե՛ս AEJ, Bd. II/2, էջ 853: Մինուայի՝ Մանա կատարած արշավանքները, Ն.
Հարությունյանը հիմնվելով ասորեստանյան աղբյուրների տվյալների վրա,
թվագրում է մ.թ.ա. 807-806թթ. (Арутюнян Н. В, Биайнили-Урарту, Санкт-Петер-
бург, 2006, էջ 139): Մ. Սալվինին Բուշտու կատարած արշավանքի հետ է կա-
պում Մանայի արշավանքը՝ այդ արշավանքի շարունակությունը կամ կրկնու-
թյունը համարելով: Հետազոտողը նման եզրակացություն է կատարում, Իշ-
պուինիի և Մինուայի՝ Խառակոնիսի արձանագրության տվյալների հետ համե-
24
25
40