MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 39

աշխատանքներ 22 : Ժայռափոր սենյակի մուտքից ձախ, նկատելի է նաև ջրի համար նախատեսված ժայռափոր փողրակ: Ըստ հետազոտողի՝ հավանաբար առկա է եղել կապ այս ժայռափոր սենյակի և ներքևում՝ (մոտ 200 մ արևելք) ժայռե որմնախորշերում գտնվող Մինուայի երեք այլ արձանագրությունների միջև` ջրհորներ փորելու և կառուցելու վերաբերյալ: Մուտքից ձախ՝ ավելի բարձր քան այս սենյակն է, նկա- տելի է ժայռերի մեջ փորված ջրի փողրակ, իսկ 3 արձանագրու- թյունների վերևում գտնվում է լայն սանդուղք, որը տանում է դեպի սույն ժայռափոր սենյակ 23 : Պատմահոր վկայած ավանդությունը, Մինուայի ջրանցքի ու նաև քաղաքի կառուցումը որպես փոխկապակցված իրողություն, Շամիրամ Արձանագրություններում Մինուան նշում է, որ «այս տեղն արեցի ախոռ»: Հե- տազոտողը իրավացիորեն կարծում էր, որ ի դեմս արձանագրությունում նշվող siršini-ի՝ հարկ է հասկանալ ժայռափոր սենյակը, իսկ esi-ին՝ տեղ: Ժայռափոր սենյակում պահվել են զոհաբերության համար նախատեսված կենդանիներ՝ ոչխարներ և արջառներ (տե՛ս AEJ, Bd. II/1 էջ 29-32, CICh, N53, 54, Sp. 143, CTU, vol. I, A5-68, A5-69 , հմմտ. Арутюнян Н. В., Корпус урартских клинообразных надписей (այսուհետև`КУКН ), Ереван, 2001, N 80 2 , 81 4 : Մ. Սալվինին, անդրա- դառնալով սույն արձանագրություններին, նշում է, որ մայրաքաղաքը պիտի տնտեսապես լիովին ապահովված լիներ, որը նաև փաստում է Վանա ժառի հյուսիսարևմտյան հատվածի՝ հացահատկի պահեստի արձանգրությունը՝ (տե՛ս Salvini M, Tušpa, die Hauptstadt von Uratu, in: V. Haas (Hrsg), Das Reich Urartu. Ein altorientalischer Staat im 1. Jahrtausend v. Chr., "Xenia", 17, էջ 36-67, CTU, vol. I, A 5-67): 23 Տե՛ս CICh, N 87a-c: CTU, vol. I, A 5-58 A-C: Salvini M., Geschichte und Kultur der Urartäer, էջ 148: Համեմատության առումով անչափ ուշագրավ է Ս. Տեր-Ավե- տիսյանի հաղորդումը Արտամետի 3 ժայռափոր սենյակների վերաբերյալ, որոնք հար և նման են այս սենյակներին. «ժայռի մեջ փորված է մաքուր հղկված մի արհեստական այր, որի միջին մասը բաղկացած է միակտուր քարից հանած քառասյուն մի սենյակից: Երկու կողմին կան երկու ուրիշ փոքրիկ անսյուն սեն- յակներ, որոնցից արևելյան ծայրի սենյակն ունի ավազան կամ լողարան, որի միջի ջուրը հոսելիս է եղել ժայռի մեջ փորված նավակով: Սրանք վերևից ունե- ցել են քարակոփ աստիճաններ: Ժայռի մոտ կա մեկ հեկտարի տարածություն, որի վրա գտնվել են շենքերի և պարսպի մնացորդներ» (Ս. Տեր-Ավետիսյան, նշվ.աշխ., էջ 42): Այս հաղորդումը վկայում է, հավանաբար, Մինուայի կառուցած ևս մեկ ամրոցի մասին, ջրանցքի հարևանությամբ, ամրոցներ, որոնք հսկում էին մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ջրանցքը: 22 39