MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 38

Ջրանցքը մինչ արևմուտք թեքվելը մի քանի մետր խորությամբ ստոր- երկրյա խորշի մուտք ունի 19 : Մինուայի ջրանցքը դարձյալ փաստում է Բիայնիլիում բարձր զարգացման հասած ժայռակոփության, քարակոփության, մետա- ղագործության, կավագործության և արհեստագործության այլ ճուղերի մասին 20 : Թե ինչ գիտելիքներ էին հարկավոր բիայնացի վարպետներին, բարձրությունները և զառիվայրերը մետր առ կիլոմտեր հաշվելու համար մնում է դեռևս անհայտ 21 : Լեման-Հաուպտը միջնաբերդի հյուսիսային կողմում իր գտած, և Վանա ժայռի արդեն հայտնի ժայռափոր սենյակի (20,55 մ երկա- րություն, 8 մ լայնություն, 2,55 մ բարձրություն) մուտքի աջ կողմում գտնվող, միանման արձանագրություններից ելնելով՝ իրավացիորեն կարծում է, որ Մինուան նաև Վանա միջնաբերդում է իրականացրել թյան դրսևորումը վկայում է նաև Վանի թագավորությունում կանանց վերա- պահված կարևոր դերակատարությունը (տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 107-108, 264, CICh, N 57, CTU, vol. I, A 5 A-1 ): Գ. Ղափանցյանը նշում է, որ այն կարծես արձագանքը լինի Շամիրամի այգիների (Ղափանցյան Գ. Ուրարտուի պատ- մությունը, Երևան, 1940, էջ 154): 19 Տե՛ս AEJ, II/1, էջ 109: Լեման-Հաուպտը սույն իրողությունն աղերսում է Պատմահոր երկում նշվող հաղորդման հետ «Եւ ի պատառուածս նոյն ամբար- տակի գետոյն այժմ, որպէս լսեմք, մարդիկ աշխարհին ի հէն և ի գաղթականաս փախստեամբ ամրանան» (Մովսէս Խորենացի (այսուհետև՝ Մովսես Խորե- նացի), Պատմութիւն Հայոց, Երևան, 1991, էջ 52: Հնարավոր է, որ այս խորշը ծառայել է ջրանցքի վիճակի ուսումնասիրման և հնարավոր նորոգումների համար. նման խորշեր հաճախ են հանդիպում: Ջրանցքի՝ Արտամետից Վան ընկած հատվածը հիդրոտեխնիկական առումով առանձնակի հետաքրքրու- թյուն չի ներկայացրել հետազոտողի համար (տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 109): Լեման- Հաուպտի սույն նկարագրությունը հավանաբար վերաբերում է « ըղտատուն» անվանված վայրին (տե՛ս Միրախորյան Մ., Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառուս Արևելյան Տաճկաստանի, հ. Բ, Կ.Պոլիս, 1885, էջ 236): 20 Անդրադառնալով Պատմահոր երկում վկայված կառուցման ավանդությանը՝ ասորեստանցիների և նրանց տիրապետության տակ գտնվողների ներգրավ- ված լինելու հանգամանքին՝ 42000 բանվոր և 6000 արհեստավոր, Լեոն նշում է. «Այսպիսի հսկայական կերտվածքներ, կիկլոպյան պատեր լեռնցու ձեռքից կարող էր դուրս գալ» (տե՛ս Մովսես Խորենացի, էջ 52, Լեո, Հայոց պատմություն, հ. I, Երևան, 1966, էջ 217): 21 Տե՛ս Salvini M., Geschichte und Kultur der Urartäer, էջ 127: 38