MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 37
տակվող Մինուայի կառուցած շինությունը (aših=usi) գտնվել է այստեղ 14 :
Ամրոցը հսկել է Խոշաբի գետաբերանը, Հայոց ձորը, Մինուայի ջրանցքն
ու Վանա լճի հարավարևելյան մասը 15 :
Իշխանիգոմից դեպի Կատեպանցի կիրճն ընկած հատվածում,
ջրանցքի կառուցման ժամանակ շրջանցել են մի հսկայական կիրճ, որի
հաղթահարմամբ ջրանցքը կարելի է համարել Հին աշխարհի հիդրո-
տեխնիկական կառույցների առաջատարը 16 : Կիրճը ձգվում է լեռների
արևելյան ուղղությամբ, որի հարավային կողմի երկարությամբ անց-
կացվել է ջրանցքի պատը: Այնուհետև կտրուկ ուղղանկյուն թեքմամբ,
դարձյալ փայտից կառուցված ջրանցույցով ջրանցքը անցկացվել է
կիրճի վրայով՝ 6 մ բարձրությամբ: Անցնելով կիրճի հյուսիսային կողմը՝
ջրանցքը թեքվում է արևմուտք և շարունակում է հոսքը՝ 30-40 սմ խո-
րությամբ և 90-110 սմ լայնությամբ:
Ջրանցքը հյուսիսային ուղղությամբ շարունակվում է մինչև Կա-
տեպանցի կիրճ: Այն ավելի լայն է քան վերոնշյալը և ավելի քիչ է
մխրճվում լեռները, հետևապես այստեղ կիրճի վերևով անցկացման
կարիք չի եղել. արևելքից կիրճը եզերող տարածքը, որն ավելի բարձր է
Վանա լճից, օգտագործվել է ջրանցքի անցկացման համար: Այստեղ՝
Մինուայի ջրանցքի հարևանությամբ, Մինուան իր կնոջ` Թարիրիայի
համար 17 , կառուցել է խաղողի այգի, հավանաբար՝ կից ամառանոցով 18 :
Բլրի ներքևում գտնվել է քարե պարիսպ (տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 102, CICh, N 78,
CTU, vol. I, A 5-65C): Մ.Սալվինին այն թարգմանում է ճաշկերութային սրահ
(Salvini M., Wegner I. Einführung in die urartäische Sprache, Wiesbaden, 2014, էջ
108): Ըստ Ս. Հմայակյանի աշիխուսեն տաճարի տեսակ է ՝ ամբարով և գանձա-
տնով (տե՛ս Հմայակյան Ս., Քաղաքային գանձատուն-թանգարանը Վանի թա-
գավորությունում, «Անտառ ծննդոց», Երևան, 2015, էջ 134): Կ. Ֆ. Լեման-Հաուպ-
տը նշում է, որ հետագայի քրիստոնեական տաճարները կառուցաված են այն
վայրերում, որտեղ նախկինում եղել բիայնական պաշտամունքային կառույցներ
(տե՛ս AEJ, Bd. I, էջ 3-4):
15 Ն. Հարությունյանը այս տեսակետը վերագրում է Բ. Պիոտրովսկուն, սակայն
այն Լեման-Հաուպտի հետազոտությունների արդյունքն է (տե՛ս Арутюнян Н.
В., Земледелие и скотоводство Урарту, Ереван, 1964, էջ 22):
16 Տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 103:
17 Տե՛ս Salvini M., Carl Friedrich Lehmann-Haupt und die Urartu-Forschung, Carl
Friedrich Lehmann-Haupt. Ein Froscherleben zwischen Orient und Okzident,
"Classica et Orientalia", Bd. 11, Wisebaden, 2015, էջ 160|.
18 Հեղինակը նշում է, որ արձանագրության դիմաց առկա է դարավանդ՝ 18 մետր
լայնությամբ և 70 մետր երկարությամբ: Թագուհու հանդեպ նման ուշադրու-
14
37