MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 36
Այնուհետև հոսում է դեպի Ներքին Մժնկերտ՝ բարձրացված հունով.
Խոշաբ գետի վրայով՝ 3մ բարձրությամբ ջրանցքն անցնում է գերան-
ներից պատրաստված 14-15մ ջրանցույց կամրջով 11 : Իշխանիգոմ գյուղի
մոտ ջրանցքի ձախ եզրը աջից 20 մ հեռավորության վրա է. հենապատի
միջոցով ջրանցքի հարևան լեռան լանջը ամրացված է (3-4մ)` ջրերի
ճնշման հետևանքով փլուզումից խուսափելու համար 12 : Հայոց ձորից
հյուսիս թեքվող ուղղությամբ, Մինուայի ջրանցքի ճյուղավորման
փողրակն անցնում է շաղափված ժայռերի միջով, որի վրա գտնվել են
երեք ջրաղացներ, որոնց շահագործումը մոտ է տուրբինային
սկզբունքին, որը նաև հետագայում ողջ Հայաստանում կիրառելի է
եղել 13 :
Խուրկում գյուղի եկեղեցու բակում, սյունախարսխի վրա գտնված
արձանագրությունից ելնելով, Լեման-Հաուպտը կարծում է, որ այստեղ
Մինուան կառուցել է քաղաք ու ամրոց: Արձանագրությունում հիշա-
ղացները: Խառնուրդ գյուղի մոտ առվակները միավորվել են (տե՛ս Ս. Տեր-
Ավետիսյան, Ուրարտական թագավոր Մենուաս առաջինի կառուցած ջրանցքը,
«Տեղեկագիր» ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալի, N 3-4, Երևան, 1941, էջ 38):
11 Արիել Մ. Բագը, համեմատելով բիայնական և ասորեստանյան ոռոգման հա-
մակարգերը, նշում է, որ այս միակ պահպանած աքվեդուկն իր չափերով զգալի
զիջում է ասորեստանյաններին (տե՛ս Ariel M. Bagg, Zur Technologie altorien-
talischer Bewässerungssysteme: Technologietransfer in Nordmesopotamien im 1. Jt. v.
Chr., "Wissenskultur im Alten Orient: Weltanschauung, Wissenschaften, Techniken,
Technologien: 4. Internationales Colloquium der Deutschen Orient-Gesellschaft, 20.-22. Februar
2002, Münster", Wiesbaden, 2012, էջ 351): Կամրջից 100 մ ներքև գտնվում է ջրանց-
քի կառուցման վերաբերյալ առաջին արձանագրությունը (տե՛ս AEJ, Bd. II/1, էջ
99): Ըստ Վ. Բելքի՝ արձանագրություններ կանգնեցվել են կառուցման ժամանակ
առանձնակի բարդություն ներկայացնող հատվածներում (տե՛ս W. Belck, C. F.
Lehmann, Ueber neue armenische Keilinschriften., "Zeitschrift für Ethnologie", Bd.
24, Berlin, 1892, էջ 138):
12 Ջրանցքը հենապատերով անցկացված է Անգղ գյուղի մերձակայքից՝ 1-2 մ
բարձրությամբ՝ մինչև Արտամետ. Կատեպանցի մոտ այն հասնում է առավելա-
գույն բարձրության՝ 11-12 մ և հավանաբար եղել է 17-18 մ (տե՛ս Garbrecht G.,
նշվ. աշխ. էջ 28):
13
Հեղինակը ջրաղացների բիայնական ժամանակաշրջանով թվագրումը
հիմնավորում է ճյուղավորման ժայռափոր լինելու և ջրաղացները աշխատեց-
նելուց զատ՝ այլ նշանակություն չունենալու հանգամանքով (տե՛ս AEJ, Bd. II/1,
էջ 101):
36