MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 35

սկզիբ է առնում 1800 մ բարձրությունից և հոսելով 54 կմ հասնում է Վանի Այգեստան թաղամասը, որը գտնվում է ծովից 1750 մ բարձրու- թյան վրա 5 : Այն, հավանաբար, մայրաքաղաք Տուշպա է մատակարարել վայրկյանում 1-1,5 մ 3 ` տարեկան 20-30 մլն մ 3 ջուր 6 : Լեման-Հաուպտն անձամբ 1898 թ. նոյեմբերի 13-15-ին հետա- զոտել է ջրանցքը 7 և նշում է, որ ջրանցքը սնող աղբյուրը սկիզբ է առնում Խոշաբ գետից 5 կմ հվ. գտնվող, 30-40 (իրականում՝ 54) մ լայնությամբ ժայռի ճեղքերից և ստորին հատվածից 8 : Այնուհետև հողով և քարերով ամբարտակված այն հոսում է հյուսիսարևելյան ուղղությամբ դեպի Վերին Մժնկերտ 9 : Վերին Մժնկերտի մոտ ջուրը շլյուզով հավաքվում է բավական կարևոր նշանակություն ունեցող արհեստական լճակում 10 : երկու քարե շերտերով և էրոզիայից ու ալեբախությունից մեկուսացված թեք իջնող քարե և հողե շաղախով (տե՛ս W. Kleiss, Urartäische und achämenidische Wasserbauten, Biainili-Urartu, էջ 61-76): 5 Մ. Սալվինին նույնպես մայրաքաղաքի հիմնադրումը կամ ընդարձակումը, բնակչության աճից հետո, որը նաև Իշպունիի և Մինուայի ռազմական ար- շավանքերի ժամանակ տեղահանված գերիների զանգվածով էր պայմանա- վորված, աղերսում է Մինուայի ջրանցքի հետ (տե՛ս Salvini M., Geschichte und Kultur der Urartäer, Darmstadt, 1995, էջ 126-127: 6 Տե՛ս Garbrecht G., Historische Wasserbauten in Ostanatolien–Königreich Urartu, 9.- 7. Jh. v. Chr., "Wasserbauten im Königreich Urartu und weitere Beiträge zur Hydrote- chnik in der Antike: Schriften der Deutschen Wasserhistorischen Gesellschaft", Bd. 5, Siegburg, 2004, էջ 31: 7 20-րդ դարում ջրանցքը թուրքական կառավարության կողմից բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել. ներկայումս անփոփոխ է մնացել միայն ակունքից մինչև Իշխանիգոմի և Անգղի միջև ընկած հատվածը (տե՛ս Garbrecht G., նշվ. աշխ. էջ 30-31): Լեման-Հաուպտի սույն նկարագրությունը ներկայումս անփոխարինելի աղբյուր է ջրանցքի նախնական վիճակի մասին (տե՛ս AEJ, Bd. II/1, Einundzwanzigstes Kapitel. Der Menuas-Kanal, էջ 95-109, Lehmann-Haupt C. F., Corpus Inscriptionum Chaldicarum (այսուհետ`CICh), Bd. I/II, Berlin-Leipzig, 1928-1935, N 34-46): Հեղինակի վկայած առանձնակի կարևորություն ունեցող փաստերը ջրանցքի վերբերյալ ստորև տրված են: 8 Նախկին հունը օգտագործվել է ջրանցքի ճյուղավորությունների համար: Վերին Մժնկերտի հատվածում ջրանցքն ունեցել է 4,5 մ լայնություն և 1,5 մ խորություն (տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 97): 9 Հակառակ ուղղությամբ նույնպես ձգվել է ջրանցքի փոքր ճյուղավորություն՝ Խոշբ գյուղը ոռոգող (տե՛ս նույն տեղում): 10 Վերին Մժնկերտի հյուսիսային կողմում արհեստական առուների միջոցով բաժանվում է քառասուն ճյուղի՝ 20-ը աջ ափին և նույնքանը՝ ձախ՝ սնելով ջրա- 35