MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 34

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ ԳԱԱ ՊԻ) ԲԻԱՅՆԻԼԻ-ՈՒՐԱՐՏՈՒՆ ՄԻՆՈՒԱՅԻ ՕՐՈՔ՝ ԸՍՏ Կ. Ֆ. ԼԵՄԱՆ-ՀԱՈՒՊՏԻ Գերմանացի արևելագետ Կ. Ֆ. Լեման-Հաուպտը (1861-1938 թթ.) Բիայնիլիում Մինուայի (մ.թ.ա. 810-786 թթ. 1 ) միանձնյա գահակալու- թյան տարիների իրողությունները վերականգնելիս առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել դեռևս Իշպուինիի օրոք մայրաքաղաք դարձած 2 Տուշպայի հետագա ընդլայնման և ջրապահովման հանգա- մանքին: Հետազոտողը կարծում է՝ Մինուան է եղել առաջին ավան- քաղաքի հիմնադիրը Վանա միջնաբերդից հարավ 3 : Մինչ ավանի հիմ- նումը, հարկավոր էր բնակչության համար անհրաժեշտ ջրի ապահո- վումը, որը Մինուան լուծեց իր կառուցած ջրանցքի միջոցով 4 : Ջրանցքը Լեման-Հաուպտը Մինուայի կառավարման ժամանակաշրջանը թվագրում է մ.թ.ա 810-778 թթ. (տե՛ս Lehmann-Haupt C. F., Armenien einst und jetzt (այսու- հետև՝ AEJ), Bd. II/1, Berlin-Leipzig, 1926, էջ 25): Հարկ է նշել, որ ներկայումս Մինուայի կառավարման ժամանակաշրջանի ավանդական թվագրումը (մ.թ.ա. 810-786թթ.) պայմանական է. կառավարման ստորին տարեթիվը վիճարկելի է (տե՛ս Fuchs A., Urarţu in der Zeit, Biainili-Urartu, The Proceedings of the Sympo- sium held in Munich 12-14 October 2007, "Acta Iranica", 51, Peeters, 2012, էջ 150- 153, 158, Գրեկյան Ե., Արգիշթի I արքայի գահակալության տարիների վերա- թվագրության հարցի շուրջ, Պատմա-բանասիրական հանդես, N 3, Երևան, 2016, էջ 178-190): 2 Տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 21: 3 «Սարդուրիի բերդի» մոտ գտնվող, Վանա ժայռի հարավային կողմի՝ ածխա- թթու պարունակող, կամ՝ Վարագա լեռների լանջից սկսվող և միջնաբերդին խմելու ջրով ապահովող աղբյուրները չէին կարող արդեն բավարարել աճող քաղաքային բնակչությանը (տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 33-34, Bd. II/2, Berlin-Leipzig, 1931, էջ 852): 4 Խեթական թագավորությունում դեռևս երկրորդ հազարամյակում ամբարտա- կաշինության միջոցով կառուցում էին ջրամբարներ: Բիայնիլիում արդեն մ.թ.ա. 9-րդ դարում հայտնի էր ամբարտակաշինությունը՝ ավելի կատարելագործված ձևով: Բիայնական ամբարտակները կառուցված են երկու կամ երեք քարե պատանման շերտերից՝ առանց ցեմենտաշաղախի, միջուկում՝ ջրից մեկու- սացված կավ պարունակող հողի շերտերով: Աքեմենյան ամբարտակները ունեն ջրից մեկուսացված կավ պարունակող մեկ հողե միջուկ, որն ամրացված է 1 34