MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 33
ՆՇԱՆ ԹՈՄԱՍ ՔՍԵՔԵՐ
(ԵՊՀ)
ԼՈՒԳԱԼԶԱԳԵՍԻՆ «ՇՈՒՇԳԱԼ» ՑԱՆՑՈՒՄ. ՎԱՂ ԴԻՆԱՍՏԻԱԿԱՆ
ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԳՈՆՅԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ
Ուսումնասիրողները գտնում են, որ Միջագետքում կայսրության
և իմպերիալիզմի հիմքերը դրվել են Սարգոնի ու նրա հետնորդների
(Ք.ա. 2350-2250 թթ.) կողմից՝ հիմնվելով վերջիններիս և Վաղ Դի-
նաստիական դարաշրջանի (Early Dynastic Period Ք․ա․ 2900-2350 թթ.)
տիրակալների գաղափարական և պատկերագրական տարբերու-
թյունների վրա։ Հոդվածում ուսումնասիրության են ենթարկվում Վաղ
դինաստիական դարաշրջանի և Սարգոնյան հարստության ժամանա-
կաշրջաններից մեզ հասած «Շուշգալ» ցանցերի պատկերներն ու գրու-
թյունը։ Շոշից գտնված Սարգոնի «Շուշգալ» ցանցի պատկերը, թերևս,
լավագույն փաստն է, որն ապացուցում է Վաղ դինաստիաների ժամա-
նակաշրջանի և Սարգոնյան դինաստիայի միջև գաղափարական և
պատկերագրական ժառանգականությունը։
33