MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 47
այստեղ՝ ռազմավարական այս կարևոր կետում ևս, բիայնական ամրոց
է եղել 50 : Ըստ հեղինակի՝ այս ամրոցն ամրոցների շղթայի մի օղակն է 51 ,
որոնք գտնվում էին միմյանցից մոտավորապես մեկ օրվա հեռավո-
րության վրա: Այս ամրոցները ցույց են տալիս բիայնական ռազմական
ճանապարհը, որը անցնում էր Մալաթիայից Խարբերդի վրայով՝ Պալու
և, հավանաբար, այնուհետև Վան 52 :
Այսպիսով, Մինուայի կառավարման ժամանակաշրջանը նշանա-
վորվեց երկրում բուռն վերելք ապրող քաղաքաշինությամբ և ամրո-
ցաշինությամբ: Մինուայի օրոք կառուցվեց Վանա միջնաբերդից հարավ
գտնվող քաղաքը և այն սնող ջրանցքը: Արշավանքների աշխարհա-
գրությունը ձգվեց Ուրմիա լճի հարավային շրջաններից մինչև Եփրատ
ու Արաքս: Ասորեստանի հետ համառ դիմակայության արդյունքում
դրվեց բիայնական աշխարհակալության հիմքը 53 : Վերոհիշյալ խնդիր-
ների ուսումնասիրության բնագավառում վիթխարի է Կ. Ֆ. Լեման-
Հաուպտի ներդրումը: Մինուայի գահակալության ժամանակաշրջանին
վերաբերող Կ. Ֆ. Լեման-Հաուպտի աշխատությունների մի շարք
դրույթներ շարունակում են մնալ արդիական:
VAHE SARGSYAN
(IOH NAS RA)
BIAINILI-URARTU UNDER MINUA ACCORDING
TO C. F. LEHMANN-HAUPT
The period of Minua’s reign, according to C. F. Lehmann-Haupt, was
marked with immensely growing fortress and city building. The scholar
considers Minua was the founder of the first city located southwards from
Van citadel. Before the foundation of the settlement it was necessary to
provide the population with water supply which Minua solved in terms of
50 Տե՛ս Առաքելյան Բ., Ջահուկյան Գ., Սարգսյան Գ., Ուրարտու-Հայաստան,
Երևան, 1988, էջ 96:
51 Հեղինակը նկատի ունի նաև Մեծկերտի, Փերթակի, Խարբերդի և Բաբերդի
ամրոցները, նման ժայռակերտ ամրոցները զգալի թիվ են կազմել Խարբերդի
վիլայեթում (տե՛ս AEJ, Bd. I, էջ 472, 476):
52 Տե՛ս AEJ, Bd. I, էջ 487:
53 Տե՛ս AEJ, Bd. II/1, էջ 165:
47