MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 290
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով պայմանավոր-
ված վրաց մամուլում տեղ գտան նյութեր, որոնք նկարագրում էին Հա-
յոց ցեղասպանությունն ընդհանրապես՝ սկսած 1877-78թթ. հայկական
հարցի միջազգայնացումից, վերջացրած 1923թ. Լոզանի կոնֆերանսով:
Հատկապես անդրադարձ է կատարվում 1895-96 թթ. սուլթան Աբ-
դուլ Համիդ II-ի կողմից իրագործված ոճրագործությանը, 1907 թ. Երիտ-
թուրքերի հրապարակ գալուն, 1909թ. Ադանայի կոտորածին, 1915թ.
Մեծ Եղեռնի հայ վրիժառուների կողմից օսմանյան պարագլուխների
սպանությանը, մեծ տերությունների կողմից՝ 1916-20թթ. Հայոց ցեղա-
սպանությունը դատապարտող բանաձևերի ընդունմանը, ինչպես նաև
1923թ. Լոզանի կոնֆերանսին, որտեղ փաստացի Հայկական հարցը
փակուղի մտցվեց:
Այնուամենայնիվ, վերոհիշյալ իրադարձությունների նկարագրու-
թյուններում տեղ են գտել որոշ անճշտություններ: Մասնավորապես,
խոսելով 1895-96 թթ. համիդյան ջարդերի մասին, սպանված հայերի
թվաքանակը նշվում է 100-200 հազար 23 , չնայած որ չնայած որ վաղուց
տարածում է գտել այդ տարիներին սպանված հայերի թիվը 300 հազար
նշելը: «Հայոց ցեղասպանություն: Համառոտ ակնարկ» հոդվածի «Ի՞նչ է
տեղի ունեցել» ենթավերնագրի ներքո, անդրադառնալով Հայոց ցեղա-
սպանության պատճառներին, հոդվածագիրը առաջ է քաշում տեղա-
հանության թուրքական պաշտոնական տեսակետը 24 :
Փաստորեն, Վրաստանի աչքի առաջ կատարված հանցագործու-
թյան դատապարտման հարցը խորը քաղաքական երանգ է ստացել:
Բարոյական տեսանկյունից՝ քրիստոնեություն, բազմադարյա հարևա-
նություն, մշակույթների նմանություն, հարցն անքննելի է, քանի որ այս
կարևորագույն սկզբունքները Վրաստանի կողմից մղվում են երկրորդ
պլան: Հատկանշական է, որ տվյալ հարցի քաղաքական ենթատեքստը
ճանաչվում է Վրաստանի քաղաքական իշխանության բոլոր մակար-
դակներում: Անկախացումից ի վեր, Վրաստանի վերնախավը փորձում
է արդարացնել իր լռությունը, հայտարարելով, որ «Վրաստանի կողմից
հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտումը և ճանաչումը
լրջորեն կարող է վատթարացնել հարաբերությունները երկու հարևան
երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ» 25 : Ըստ վրացի քաղաքական
სომხეთის გენოციდიhttps://postsovietwatch.com
სომხეთის გენოციდიhttps://postsovietwatch.com
25
სომხეთის გენოციდიhttps://postsovietwatch.com
23
24
290