MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 291

գործիչ Դավիթ Թարխան Մոուրավիի, 26 տարիների ընթացքում սա եղել է վրացական իշխանությունների գլխավոր հիմնավորումը, որը ոչ մի քննադատության չի դիմանում, և Վրաստանը Թուրքիային անհրա- ժեշտ է միայն իր ծրագրերի իրականացման համար: Վրաց իշխանու- թյունները, գիտակցելով, որ իրենք ընդամենը հանդիսանում են Թուր- քիայի տարածքային-տնտեսական կցորդ, Հայոց ցեղասպանության հարցը երկրորդական պլան են մղում: Այնինչ, այն կարող էր լավ հնարավորություն դառնալ Թուրքիայի ճիրաններից ազատվելու հա- մար և մեկ քայլ առաջ՝ պետական անկախության հասնելու համար: Նա, լինելով «Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ, դեռևս 2015 թ. ապրիլի 26-ին «Մեդիա-կավշիր օբիեքտիվի/მედია-კავშირი ობიექტივი» հաղորդաշարին տալով հարցազրույց, նշում է, որ «ցավոք Վրաստանը չունի այնքան կարողություն, ունակություն և խիզախություն, որ ճա- նաչի Հայոց ցեղասպանությունը»: Նա այդ իրողությունը Վրաստանի համար որակում է որպես դժբախտություն: Դա այն պարագայում, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան: Նրա կարծիքով, բարիդրացիական հարևա- նությամբ պայմանավորված, ժխտողական քաղաքականությունը երկրի համար հիմար և անհեթեթ պատճառաբանություն է. «Այո եղել է ցե- ղասպանություն, հայերի ցեղասպանություն: Սա այն ճշմարտությունն է, որից չենք կարող փախչել միայն այն բանի համար, որ Թուրքիայի հետ ունենք տնտեսական և այլ շահեր. սա ուղղակի հիմարություն է: Ցանկացած տեսակի շահերից վեր է այս ճշմարտությունը, որը պար- տադիր է և անհրաժեշտություն: Վրաստանը պե´տք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը» 26 : Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին՝ նա հստա- կորեն նշում է, որ հայերը տեղահանվել են իրենց պատմական հայրե- նիքից, իսկ Թուրքիան արհեստականորեն ստեղծված երկիր է, որի նույնիսկ մի քառակուսի մետրը չի պատկանում այդ ժողովրդին: Դավիթ Թարխան Մոուրավին հիացմունքով է խոսում նաև հա- յերի համառության և համախմբվածության մասին. «Կեցցե´ն հայերը, ես չեմ նախանձում, ուղղակի ապշած եմ նրանց համառությամբ, որ այսքան տարի պայքարում են և ամենուր են պայքարում, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը ... ցանկանում եմ, որ հայերը շատ կարճ ժամանակահատվածում հաղթանակ տանեն այս անարդար 26 სომხეთის გენოციდი Pos-sovet.https://postsovietwatch.com 291