MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 289

նշում է. «Վրդովված Լևան Ալեքսիձեն իմ ներկայությամբ զանգահարեց գրադարանի տնօրենին և հարցրեց, թե ինչու է կատարվում այս ամենը: Նա պատասխանեց, որ գաղափար չունի, թե ինչ է կատարվում: Հիմա տեսնում եք, թե ինչպե՞ս են ամրապնդվել հայերի դիրքերը: Ժամա- նակին վրացական մամուլը ճանաչել է ցեղասպանությունը և հիմա դուք էլ պետք է ճանաչեք: 1914-1918 թթ. հնարավոր է գրված լինեն մի քանի հոդվածներ, թե ինչ դժբախտություն է տեղի ունեցել, հայերի են սպանել, սակայն այս ամենը ճանաչում հո չի՞ նշանակում: Այս ամենը նրանք ցեղասպանություն են կոչում: Ահա թե ինչ ձևով են հարձակվում հայերը Վրաստանի վրա: Տեսնում եք չէ՞, այս ամենին է խառնված Եվ- րոպա-Ամերիկա ֆոնդը, որն էլ ֆինանսավորել է գրքի հրատարակումը: Այս ամենը ձեր կարծիքով Թուրքիային դուր կգա՞» 20 : Վրացական կայքերում առկա են նաև վերլուծականներ, որոնք անդրադառնում են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպա- նության ճանաչման հարցին և նրանց կողմից բանաձևերի ընդունմանը: Հիմնական շեշտը դրվում է հայ լոբիստների գործունեության վրա, ովքեր Զբիգնև Բժեզինսկու բնորոշմամբ «վտանգավոր բացառություն- ներ են» 21 : Նկարագրելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատա- պարտման, ինչպես նաև ոճրագործության ժխտումը քրեականացնող օրենքների ընդունման գործընթացի մանրամասները՝ հեղինակները գալիս են այն եզրակացության, որ Վրաստանը ևս Հայոց ցեղասպա- նության ճանաչման և դատապարտման հարցում պետք է հավասա- րության նշան դնի պատմական արդարության և քաղաքական նպա- տակահարմարության միջև 22 : պերի ֆակուլտետի բաժնի վարիչ: 1994-2003թթ.՝ Վրաստանի նախագահի միջազգային իրավունքի հարցերով խորհրդական: Մասնակցել է Աբխազիայի կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին: Հեղինակ է շուրջ 120 գիտական աշխատությունների, 20 մենագրության և 2 ձեռնարկի: 20 დაშნაკური ხაფანგი- სომხები საქართველოს პარლამენტს გენოციდის აღიარებას სთხოვენ. ფრიდონ დოჩია, «ვერსია». http://for.ge/view.php?for_id=4496&cat=9. 21 სომხებისგენოციდიისტორიულსამართლიან ობასადაპოლიტიკურმიზანშეწონილობასშორ ის. HTTP://WWW.TABULA.GE. 22 სომხების გენოციდი ისტორიულ სამართლიანობასა და პოლიტიკურ მიზანშეწონილობას შორის. HTTP://WWW.TABULA.GE. 289