MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 288

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նուգզար Ծիկլաու- րին , անդրադառնալով Վրաստանի խորհրդարանում գործող ռուսա- կան կայսրության կողմից Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ցեղա- սպանությունների ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանք- ներին, նշում է, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը դեռևս ոչ մի ստորաբաժանում չի սկսել. դա ժամանակի հարց է և առաջին հերթին քաղաքական լուծում պետք է ստանա: 2011 թ. Վրաստանի պառլամենտի ազգային գրադարանում, Վրաստանի հայ համայնքի ջանքերով տեղի ունեցավ «Հայոց Ցեղա- սպանությունը 1914-1918 թթ. վրաց պարբերականներում» 18 գրքի շնոր- հանդեսը: Աշխատությունը ներառում էր Վրաստանի պառլամենտի ազգային գրադարանի վրաց պարբերականների տարեգրությունում առկա Հայոց ցեղասպանության նյութերը, որոնք մինչև օրս անհայտ էին հասարակությանը: Գրքի հիմնական նպատակն էր ընթերցողին ծանո- թացնել Վրաստանի Ազգային գրադարանի պահոցներում և արխիվ- ներում պահվող Հայոց ցեղասպանության մասին նյութերն, այդպիսով նպաստելով մի քանի տասնյակ տարիներ Վրաստանում տաբու հան- դիսացող Հայոց ցեղասպանության հարցի մասին վրաց հասարա- կության ուսումնասիրմանն ու գնահատմանը: Նման մակարդակով գրքի շնորհանդեսը մեծ զայրույթ առաջաց- րեց վրաց գիտնականների շրջանակներում: Ս. Ցինցաձեն իր հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադառ- նալով հիշյալ գրքի շնորհանդեսին, իր և Լևան Ալեքսիձեի 19 հրավերին, 17 17 საქართველოსომეხთაგენოციდისაღიარებისთვისმზადარარის. http://www.amerikiskhma.com/a/armenia-genocide-120692929/534892.html. სომეხთა გენოციდი ქართულ პერიოდიკაში 1914-1918 წწ. (საარქივო მასალების კრებული), თბილისი 2011წ. 176 გვ.Գիրքը հրատարակվել է EUROPEAN AMERICAN FEDERATION FOND JUSTICE AND DEMO- CRATIC (Եվրոպայի և Միացյալ Նահանգների արդարադատության և ժո- ղովրդավարության ֆոնդի) վրաստանյան գրասենյակի և Վրաստանի հայ հա- մայնքի կողմից: 19 Պատմաբան, մանկավարժ: 1946 թ. ավարտել է Թբիլիսի պետական հա- մալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1950-70թթ.՝ Թբիլիսի պետական համալսարանի ասպիրանտ, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր: 1970-77 թթ.՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչության ենթահանձնաժողովի քարտուղար, բաժնի վարիչ, ազգային փոքրամասնությունների պաշտպանության հանձնա- ժողովի քարտուղար: 1992-95թթ.՝ միջազգային իրավունքի և միջազգային կա- 18 288