MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 287
Այնպես, ինչպես Գուլբաաթ Ռցխիլաձեն, այնպես էլ Ցինցաձեն,
կարծում են, որ Հայոց ցեղասպանության հարցը մասնավորապես հայ և
թուրք պատմաբանների քննարկման առարկան է. «Մենք պետք է
խրախուսենք հայերին, որ նրանք այս պատմությունը չշահարկեն և
թյուրիմացություններ չտարածեն: Իրականում զեղծարարության չեն-
թարկեն իրենց մահացած նախնիների հոգիները: Սա հիրավի հայերին
ձեռնտու չէ: Նրանք այս կոչ-պահանջներով իրենք իրենց մեկուսացնում
են: Հայերը ստեղծել են այնպիսի խոչընդոտներ, որ Թուրքիայի հետ
հարաբերությունները չեն կարող կարգավորել, և իրենց համարում են
իրենց իսկ հորինած առասպելի զոհերը: Մենք մեր հայ հարևաններին և
գործընկերներին բարեկամական կարող ենք ասել, միայն այն, որ վերջ
տան այդ ցեղասպանության հարցի շահարկմանը, իրատեսական լինեն
և ժամանակակից աշխարհում զբաղեցնեն իրենց տեղը» 16 :
Չնայած Վրաստանի խորհրդարանում մի քանի հանձնաժողով
միաժամանակ ուսումնասիրում և քննարկում են ռուսական կայսրու-
թյան կողմից Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ցեղասպանության
ճանաչելու հարցը, Հայոց ցեղասպանության նկատմամբ կողմնորոշ-
վելու հարցում նրանք չեն շտապում։ Դեռևս 2011 թ. Վրաստանի պաշտ-
պանության նախարար Բաչո Ախալայան Երևանում իր պաշտոնական
այցի ընթացքում հանդիպեց հայ գործընկերոջը, հանդիպման ժամա-
նակ քննարկվեց նաև Հայոց ցեղասպանության հարցը: Այն հարցին, թե
ինչն է խոչընդոտում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, վրացի նա-
խարարը հայտարարեց միայն այն, որ «հայ ժողովրդի ցավը մոտ է վրաց
ժողովրդի սրտին»: Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախա-
գահ Շոթա Մալաշխիայի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչ-
ման հարցը շատ բարդ հարց է, որը պետք է բարձր մակարդակով
ուսումնասիրվի պատմաբանների կողմից, այնինչ և´ Վրաստանի
կառավարությունը, և´ հայ համայնքը այնքան էլ լրջորեն չեն մոտենում
հարցին, սակայն եթե հարցը լուծում ստանա երկու երկրների
խորհրդրարանների մակարդակով, դա կլինի Վրաստանի միջազգային
համագործակցության ու բարեկամության և Հայաստանի արժանա-
պատվության հարցը:
დაშნაკური ხაფანგი- სომხები საქართველოს პარლამენტს გენოციდის
აღიარებას
სთხოვენ.
ფრიდონ
დოჩია,
<<ვერსია>>.
http://for.ge/view.php?for_id=4496&cat=9.
16
287