MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 286
դեմ 13 : Ըստ գիտնականի՝ ցեղասպանության թեման ընդհանրապես
անիմաստ բանավեճ է. «Եղել է թե չէ ցեղասպանություն, ես վստահ
ոչինչ չեմ կարող ասել, ես այս հարցի հետազոտողը չեմ, և չեմ կարող
որևէ բան ասել, բայց որ մենք ապաստան ենք տվել այդքան տուժածի ու
զոհի, դա փաստ է: Այնպես որ, պետք է շնորհակալ լինել, և այդ հարցում
մեզ չխառնել» 14 : Ցինցաձեի կարծիքով այս ամենի ետևում կանգնած են
«հայ դաշնակ ռեցեդևիստները», մասնավորապես Վրաստանում ծնված,
այժմ ՀՀ խորհրդարանի հայ պատգամավորները, ովքեր ագրեսիվ քա-
ղաքականություն են վարում Ջավախքում:
Թբիլիսիի Եվրասիայի ինստիտուտի տնօրեն Գուլբաաթ Ռցխի-
լաձեի կարծիքով, Ռուսաստանում գործող ջավախահայերի համայնքը
կոչ է արել վրացական ընդդիմությանը ճանաչել Հայոց ցեղասպա-
նությունը: Միևնույն ժամանակ, նշում է որ, այդ կոչ-պահանջները
պայմանավորված են պոտենցիալ դաշնակիցների դրդմամբ: Ռցխիլա-
ձեյի պնդմամբ նրանք նմանատիպ կոչերով չեն համարձակվի դիմել
թուրքական աշխարհին՝ Ադրբեջանին, կամ նույնիսկ Թուրքմենստանին
և Կենտրոնական Ասիայի հանրապետություններին: Փաստորեն, ինչ-
պես նշում է Ռցխիլաձեն, վրաց կառավարությունը շարունակում էր
մնալ անորոշ վիճակում. «Մի կողմից, ունենք հայկական ծագումով
նախագահ, որի համար միևնույնն են հայերն էլ, վրացիներն էլ, մյուս
կողմից էլ նրա համախոհներն ու աջակիցները, կարիք չկա թվարկել
նրանց ազգանունները», - ասում է նա: Անդրադառնալով Հայոց ցեղա-
սպանության ճանաչման պահանջի համար վիրահայերի պայքարին՝
Ռցխիլաձեն նշում է. «Հայերը փորձում են կեսագործել իրենց շահերը, և
դրա համար շատ դրական փաստարկ կլինի, եթե Վրաստանը և
Թուրքիան միմյանց հակադրվեն: Այս հակադրությունը երաշխավոր-
ված կլինի, նույնիսկ այն դեպքում, եթե կառավարությունը, ինչ-որ
առավել հզոր ընդդիմադիր քաղաքական կուսակցություն կճանաչի հայ
ժողովրդի ցեղասպանությունը: Սա Վրաստանի և Թուրքիայի միջև
քաղաքականության լուրջ փորձ կլինի, անկախ նրանից, կառավարու-
թյունը դա կընդունի, թե ոչ» 15 :
დაშნაკური ხაფანგი- სომხები საქართველოს პარლამენტს გენოციდის
აღიარებას
სთხოვენ.
ფრიდონ
დოჩია,
<<ვერსია>>.
http://for.ge/view.php?for_id=4496&cat=9.
14 Նույն տեղում: http://for.ge/view.php?for_id=4496&cat=9.
15 Նույն տեղում: http://for.ge/view.php?for_id=4496&cat=9.
13
286