MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 285

րեն, փորձեց շարունակել մինչ օրս կառավարության որդեգրած քաղա- քական դիրքորոշումը: Այս իրադարձություններին հետևում է Վրաստանում գործող մի շարք կազմակերպությունների՝ («Վրաստանի հայ համայնք», «Համա- գործակցության հայկական կենտրոն», «Ուսանողների հայկական ասո- ցիացիա», «Երիտասարդական հայկական միություն», «Հայ երիտա- սարդների ասոցացիա», «Նոր սերունդ» միություն և Թբիլիսի հայերի ասամբլեա) դիմում-կոչը ուղղված Վրաստանի խորհրդարանին, ովքեր պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք՝ հայ համայնքի ներքոստորագրյալ կազմակերպություն- ներս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանին միանալ աշխարհի քաղաքա- կիրթ հասարակությանը և նախաձեռնել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության հարցի քննարկումը», - ասվում է հայտարարության մեջ 10 »: Այս կոչը մեծ զայրույթ առաջացրեց վրաց որոշ գիտնականների մոտ: Ինչպես նշում է Թբիլիսիի Դիվանագի- տական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն 11 . «Այս կոչի հեղինակ- ների հետևում կանգնած են ծայրահեղական և Վրաստանի նկատմամբ թշնամական տրամադրվածություն ունեցող հայկական կազմակերպու- թյուններն ու քաղաքական գործիչները» 12 : Շեշտելով Վրաստանում ապրող ադրբեջանցիների մեծաքանակ լինելու և մյուս կողմից էլ Թուրքիայի ռազմավարական գործընկերոջ փաստը՝ Ցինցաձեն վստահորեն հայտնում է, որ դա ընդամենը ար- հեստական փորձ է, ինչն էլ նպատակ է հետապնդում առճակատման հանել Վրաստանի կառավարությանը մի ողջ իսլամական աշխարհի 10 დაშნაკური ხაფანგი- სომხები საქართველოს პარლამენტს გენოციდის აღიარებას სთხოვენ. ფრიდონ დოჩია, <<ვერსია>>. http://for.ge/ view.php?for_id=4496&cat=9. 11 Պատմաբան, քաղաքագետ, փորձագետ: 1960-64թթ.՝ Վրացական ՍՍՀ ԳԱ փոխնախագահի օգնական: 1964-75թթ.՝ Վրացական ՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1975-97 թթ.՝ ազգամիջյան հարաբերու- թյունների հետազոտությունների կենտրոնի վարիչ: Այժմ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր: Եղել է նաև արտաքին քաղաքականության ասոցիա- ցիայի նախագահ, Վրաստանի քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ: Հեղինակ է 100-ից ավել գիտական հոդվածի և 18 մենագրության: 12 დაპირისპირება სომხეთის გენოციდის თემაზე. http://news.ge/ge/news/story/11623-dapirispireba-somxetis-genocidis-temaze. 285