MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 284
Վրացի պատգամավորի կոչը շարժեց Մառնեուլի շրջանի իշխող
կուսակցության ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովի
զայրույթը, ով սկսեց անտեղի վիրավորել, հայհոյել Ջ. Բաղաթուրիային,
վերջինիս անվանելով սադրիչ, հայ: Ջ. Բաղաթուրիային աջակից ելույ-
թով հանդես եկավ Վրաստանի խորհրդարանի «Ազգային շարժում»
կուսակցության անդամ, Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի
գեղարվեստական ղեկավար Ա. Բայանդուրյանը: Վեճը վերածվեց
ծեծկռտուքի:
Այս ընդհարումը, կարելի է ասել, առաջինն էր, որ խորհրդարա-
նում վրաց պատգամավորների կողմից բարձրացվեց Հայոց ցեղա-
սպանության ճանաչման պահանջը, ինչն էլ բախում առաջացրեց վրա-
ցական և ադրբեջանական կողմերի միջև 8 :
Որպեսզի այդ միջադեպը զարգացում չունենա, Խորհրդարանի
նախագահ Դավիթ Բաքրաձեն հանդես է գալիս հետևյալ կոչով. «Մեր
երկրում ամուր հիմքերի վրա է դրված քաղաքացի հասկացությունը:
Անկախ նրանց ազգային էթնիկ պատկանելությունից, մենք մեր երկրի
քաղաքացիներն ենք՝ նույն իրավունքներով ու արժեքներով:
Եվ ամենամեծ թշնամությունն այն կլինի Վրաստանում, որ էթնիկ
ծագման հողի վրա բաժանումներ լինեն և տարաձայնություններ
ունենան Վրաստանի որևէ հարևանի հետ: Դրա համար էլ կոչ եմ անում
բոլոր իմ գործըկերներին իրենց ելույթները չհնչեցնեն ի վնաս Վրաս-
տանի՝ կիսելով քաղաքացիների միջև, հակադրելով հարևաններին»։
Ըստ նրա՝ «Վրաստանի խորհրդարանում չի կարող հնչել մի հայտա-
րարություն, որը կվիրավորի եղբայրական հայ ժողովրդին: Իրոք, քանի
որ սա Վրաստանի խորհրդարանն է, այստեղ չի կարող լինել մի հայ-
տարարություն, որը կվիրավորի մեր եղբայրական ադրբեջանական
ժողովրդին: Այն ցավն ու ողբերգությունը, որը տարել են մեր եղբայրա-
կան ժողովուրդները, դա մեր ցավն ու ողբերգությունն էլ է, բայց այդ
ողբերգությունը կարիք չունի քաղաքական ելույթների ու բռնի շահարկ-
ման, ինչպիսիք մենք այսօր լսեցինք մեր որոշ գործընկերներից» 9 :
Փաստորեն, Դ. Բաքրաձեն, լինելով վրաց իշխանությունների
ներկայացուցիչ, պատմական ճշմարտությունը նախընտրելու փոխա-
დაპირისპირება სომხეთის გენოციდის თემაზე.
http://news.ge/ge/news/story/11623-dapirispireba-somxetis-genocidis-temaze.
9 დაპირისპირება სომხეთის გენოციდის თემაზე.
http://news.ge/ge/news/story/11623-dapirispireba-somxetis-genocidis-temaze.
8
284