MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 283
Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի կայքէջում
2003 թ. տեղ գտած հոդվածը 6 անդրադարձավ վրաց իրականության մեջ
պետական մակարդակով առաջին անգամ Վրաստանի խորհրդարա-
նում բարձրացվող Հայոց ցեղասպանության հարցին: Միջադեպի ման-
րամասները հիմք հանդիսացան եզրակացնելու, որ այն ազդակ կդառ-
նա ցեղասպանության ճանաչման պահանջի բարձրացման և իրա-
դարձությունների նոր զարգացման համար: Եվ իրականում այդպես էլ
եղավ: Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտացող հարա-
բերությունների պայմաններում, Վրաստանի հայ բնակչության կողմից
նման պահանջները Վրաստանի իշխանություններին կանգնեցրին երկ-
ընտրանքի առջև: Պաշտոնական Թբիլիսին մի կողմից պետք է հավա-
սարակշռության մեջ պահեր հայ բնակչության պահանջները, իսկ մյուս
կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, որոնք իր ռազմավարական
գործընկերներն են:
Հոդվածում նշվում էր, որ նման պահանջը կարող է լուրջ հակա-
մարտություն առաջացնել Վրաստանի հայ և ադրբեջանցի բնակչության
միջև: Հատկապես հաշվի էր առնվում այն, որ ցեղասպանության ճա-
նաչման փաստը պնդող հայազգի պատգամավորները ընդդիմության
կուսակցության անդամներ են, իսկ ադրբեջանցի պատգամավորներն էլ
նախագահի գաղափարակիցներն են՝ հատկապես Քվեմո-Քարթլիում:
Վրաստանի խորհրդարանի անդամների և տարբեր կուսակցություն-
ների միմյանց զեղծարարության մեջ մեղադրելը, որը հիմնված էր
կուսակցական շահերի վրա, կարող էր երկրում ապրող էթնիկ խմբերի
միջև լարվածության գործոն դառնալ:
Հայության պահանջը անարձագանք չմնաց. դրա վկայությունն էր
2012 թ. Վրաստանի խորհրդարանի «Միասնություն հանուն արդարու-
թյան» խմբակցության անդամ Ջոնդի Բաղաթուրիայի ելույթը, ով հան-
դես եկավ հետևյալ կոչով.
«Մեզ մոտ են եկել մեր հայ համաքաղաքացիները, ովքեր պահան-
ջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այո, նրանք մեր համաքա-
ղաքացիներն են: Հետևաբար, պատասխանատվության զգացում ունենք
նրանց բոլորի հանդեպ» 7 :
გენოციდის საკითხი.www.nplg.gov.ge.
დაპირისპირება სომხეთის გენოციდის თემაზე.
http://news.ge/ge/news/story/11623-dapirispireba-somxetis-genocidis-temaze.
6
7
283