MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 282

պետությունը, որն իրեն համարում է եվրոպական քաղաքակրթության մաս, և իր նվիրվածության մասին է հայտարարում համաեվրոպական բարոյական և մշակութային արժեհամակարգին, որոնց համաձայն՝ մարդկային կյանքը համարվում է գերագույն և անձեռնամխելի արժեք, բնականաբար պետք է դատապարտի որևէ հիմքի վրա մարդկանց մի ամբողջական խմբի զանգվածային ոչնչացման փաստը, պետք է դա- տապարտի, որովհետև դրան է կոչ անում Եվրամիությունը, եվրոպա- կան քաղաքակրթությունը: Վրաստանաբնակ հայությունն ու մտավորականությունը միշտ էլ իր ուշադրության կենտրոնում է պահել երկրում պետական մակար- դակով Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման խնդիրը: Հարցը Վրաստանում կարևորվեց հատկապես 2002 թ., երբ երկրի խորհրդա- րանի հայազգի պատգամավորը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 4 : Այն ազդակ հանդի- սացավ վրացալեզու մամուլում Հայոց ցեղասպանության հարցի վերա- բերյալ քննարկումների վերսկսմանն ու ծավալմանը, ինչպես նաև տարբեր հարթակներով վերլուծականների հրապարակմանը: Ելույթին հակադարձում է ադրբեջանցի պատգամավորը, որն էլ վեճ է առաջացնում հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև: Իրականում այս փաստը խառնաշփոթ առաջացրեց Հայաստանում և Ադրբեջանում: Վրաստանի խորհրդարանի անդամ ադրբեջանցի պատ- գամավորը խորհրդարանի նախագահին մեղադրեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների ստեղծման համար, նույնիսկ նշվեց խոսնակի պաշտոնական այցի մասին Հայաստան, չնայած որ նման այցով նույնիսկ Ն. Բուրջանաձեն չի եղել Բաքվում 5 : 4 <<სომხურ-აზარბაიჯანული <<ომი>> პარლამენტში>>, გაზეთი ალია, 49 (1259), 25-26 აპრილი. 5 <>s Activites Damage Relationships between Georgia, Turkey and Azerbaijan>>, Baku Today, 26. 04. 2003. <<აზერბაიჯანული წარმოშობის დეპუტატების არნახული გააქტიურება>> გაზეთი 24 საათი, 25 აპრილი 2003; ზვიად კეჭაყმაძე, <<ლევან მამალაძე- <<ბურჯანაძე შეცდომაში შეიყვანეს>>; სოფო ქვლივიძე <<დემოკრატები>> მამალაძის ჯგუფს სპიკერის დისკრედიტაციაში სდებს ბრალს>>; სოფო ქვლივიძე, <<პარლამენტში მოხდარი ეთნოკოფლიქტი ნინო ბურჯანაძეს დაჰბრალდა>>- ყველა რეზონანსი, 111 (2952), 25 აპრილი, 2003. 282