MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 281
բանաձևերի և օրենքների մակարդակով ընդունեցին և դատապար-
տեցին Հայոց ցեղասպանությունը՝ որպես XX դարի սկզբին մարդ-
կության դեմ իրագործված ոճրագործություն:
Ներկա պայմաններում Հայոց ցեղասպանության հարցի վերջ-
նական լուծումը ոչ միայն նպատակ է հետապնդում վերականգնել
պատմական արդարությունը, այլև ապահովել հայության անվտան-
գությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում 2 :
Այս համատեքստում առավել քան կարևորվում է քրիստոնյա
Վրաստանի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության
ճանաչումն ու դատապարտումը:
Վրաց հասարակությունը, որը ցեղասպանության իրականացման
անմիջական ականատեսն ու վկան է դարձել, ինչպես նաև ցեղա-
սպանությունից փրկված հայ գաղթականներին որոշակի օգնություն է
ցուցաբերել, օժանդակել է նրանց վերաբնակեցման գործին 3 : 1991 թվա-
կանից մինչ օրս, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները
չեն նպաստել հայ ժողովրդի նկատմամբ իրագործված հանցագոր-
ծության անաչառ գիտական ուսումնասիրմանը, այդ թվում՝ նաև Հայոց
ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը:
Եթե 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հարցը բոլշևիկյան
բռնապետությունից զերծ տարածքներում լրջորեն ուսումնասիրվել և
գնահատվել է, ապա Վրաստանում նույնիսկ չի դարձել հետազոտու-
թյան առարկա, քանի որ այդ հարցը տաբու էր: Իսկ անկախացումից
հետո, պայմանավորված իր արտաքին քաղաքական (մասնավորապես՝
Թուրքիայի և Գերմանիայի հետ ռազմավարական սերտ համագործակ-
ցությունը) և ներքին ֆինանսատնտեսական շարժառիթներով, Վրաս-
տանը մինչ օրս շարունակում է հանդես գալ չեզոք դիրքերից: Սակայն,
ընդունել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը)։ Հայոց ցեղասպանու-
թյունը ճանաչվել ու քննադատվել է նաև որոշ ազդեցիկ միջազգային կազ-
մակերպությունների կողմից՝ Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խոր-
հուրդ, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային
խորհուրդ և այլն։
2 Մանրամասն տե´ս Մարուքյան Ա. Հայոց ցեղասպանության հետևանքների
հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները,
Երևան 2014, էջ 332:
3 Դավիթ Թարխան-Մոուրավի, Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչենք,
հարցազրույց: https://www.youtube.com/watch?v=ioH4nRtTzMc
281