MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 280
ԹԱՄԱՐՅԱՆ ՋԵՆՆԻ
(ՀՀ ԳԱԱ ՊԻ)
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՎՐԱՑԱԼԵԶՈՒ ԿԱՅՔԵՐՈՒՄ
2015 թվականի հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության զոհերի
հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ ՀՀ նախագահը պաշտո-
նապես հրապարակեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
համահայկական հռչակագիրը»: Այդ փաստաթղթով Հայոց ցեղասպա-
նության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող
պետական հանձնաժողովն ու Սփյուռքում գործող տարածաշրջանային
հանձնախմբերը համայն հայության անունից հայտարարեցին, որ այդ
պահից ի վեր մեկնարկում է հայ ժողովրդի միասնական պայքարը
Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դրա
հետևանքների հազթահարմանը հասնելու գործընթացը 1 :
Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչ-
ման ու դատապարտման գործընթացի մեկնարկը տրվել է ավելի վաղ:
Համայն հայության և Սփյուռքի ջանքերի շնորհիվ աշխարհի քաղա-
քակիրթ և աշխարհակարգ թելադրող երկրներ * խորհրդարանական
1
Տե´ս http://www.president.am/hy/press-release/item/2015/01/29/President-Serzh-
Sargsyan-visit-Tsitsernakaberd-Genocide/.
* Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները՝ բանաձևերի ընդունման տա-
րեթվերով՝ Ուրուգվայ՝ 1965 թ.,2004 թ., Կիպրոսի խորհրդարան՝ 1975 թ., 1982 թ.,
Ռուսաստանի Դումա՝1995 թ.և ապրիլի 24-ը համարեց Հայոց Ցեղասպանության
զոհերի հիշատակի օր, Կանադա՝1996 թ., 2002 թ., 2004 թ., Լիբանանի Ազգային
ժողով՝ 1997 թ., Բելգիայի սենատ՝ 1998 թ., Ֆրանսիա՝ 1998 թ., 2000 թ., 2001թ.,
2006 թ., Հունաստան՝ 1999 թ., 2014 թ., Իտալիայի խորհրդարան՝ 2000 թ.,
Վատիկանը՝ ի դեմս Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի՝ 2000 թ., Շվեյցարիա՝
2003 թ., Արգենտինայի սենատ՝ 2004 թ., Սլովակիայի խորհրդարանը՝ 2004 թ.,
2011 թ.,Նիդերլանդների ներկայացուցչական պալատ՝ 2004 թ., Վենեսուելայի
խորհրդարան՝2005 թ., Լեհաստանի խորհրդարան՝2005 թ., Լիտվա՝2005 թ., Չիլիի
սենատ՝ 2007 թ., Շվեդիա՝ 2010 թ., Բոլիվիայի խորհրդարան՝ 2014 թ., 2015թ.,
Ավստրիայի խորհրդարան՝ 2015 թ., Լյուքսեմբուրգի խորհրդարան՝ 2015 թ.,
Բրազիլիա՝ 2015 թ., Պարագվայի սենատ՝ 2015 թ., Գերմանիայի Բունդեսթագ՝
2016 թ., Չեխիա՝ 2017 թ.: Հայոց ցեղասպանությունը մասնակիորեն ճանաչած
պետություններից են Ավստրալիան, Արգենտինան, Կանադան, Շվեյցարիան,
Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ն (ԱՄՆ-ի 50 նահանգներից 48-ը
280