MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 277

կյանքից հեռանում է եգիպտահայ նշանավոր արվեստագետը: Քանի որ երեխաներ չուներ, նրա նկարչական ժառանգությունը բաժանվեց երեք մասի, որից երկուսը անցավ քույրերին, իսկ երրորդը` ամենամեծ բա- ժինը (մոտ 210 նկար), ուղարկվեց Հայաստանի ազգային պատկե- րասրահ: Աշոտ Զորյանի աշխատանքներում մոտ 1/3-ը դիմանկարներ են` մասնավորապես կանանց դիմանկարներ, որոնցում հեղինակը պատկերել է կնոջ գեղեցկությունը: Աշոտ Զորյանի աշխատանքներում մեծ թիվ են կազմում նաև ծաղիկները, բնապատկերները, ծովային նկարները, քաղաքային տեսարանները: Բացի այդ` Աշոտ Զորյանը կրոնական բնույթի նկարներ է ստեղծագործել, որոնք զարդարում են Կահիրեի Հայ Առաքելական եկեղեցու պատերը 24 : Եգիպտացիների շրջանում մեծ հեղինակություն վայելող արվես- տագետներից է Սիմոն Սամսոնյանը, ով ստեղծել է բազմաթիվ նկար- ներ, որոնցում պատկերել է երաժիշտների, իր երեխաների դիմանկար- ները: Սամսոնյանի նկարներում մեծ տեղ են գրավում նաև կնոջ ու երեխայի վերաբերյալ պատկերները` շաղախված տխրությամբ ու ցա- վով 25 : Եգիպտահայ արվեստագետների շարքում առավել հայտնի ար- վեստագետներից է նկարիչ Բյուզանդ Ջոջամանյանը, ում ծննդյան 100-ամյակի կապակցությամբ արաբերեն պարբերականը ընթերցողին ներկայացնում է հայազգի նկարչի կյանքն ու գործունեությունը: «Արեգ»- ը անդրադառնում է 1950-1960-ականներին տեղի ունեցած հայազգի արվեստագետների 26 անհատական ցուցահանդեսներից մի քանիսի լուսաբանմանը 26 : Ստեղծագործական վաղ շրջանում Բյուզանդ Ջոջամանյանը վառ գույներով պատկերել է բնության տեսարաններ, դիմանկարներ, ծաղիկ- ներ և այլն: 1940-1960-ական թթ. ստեղծագործած աշխատանքներում գերիշխում են զգացմունքային նկարները: Այս շրջանում Բյուզանդ Ջոջամանյանը սկսում է պատկերել մարդկային հարաբերությունները, նկարում բազմաթիվ կտավներ սիրո, ընտանիքի և ընկերության վերա- բերյալ: Արաբերեն պարբերականը հայազգի արվեստագետի աշխա- տանքներից առանձնացնում և արժեվորում է «Նրանց աշխարհը» կտա- վը, որում պատկերված է եգիպտական ավանդական գյուղացու ընտա- Նույն տեղում, էջ 15-21: «Արև», 1999, № 17, էջ 8-11: 26 «Արեգ», 2010, № 3, էջ 4-11: 24 25 277