MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 276

արժեքավոր գործեր ավարտին հասցրեց. մասնավորապես 6 կրոնական բնույթի նկարներ ստեղծագործեց Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցու պատերը զարդարելու համար 20 : 1930-ականներին Օնիկ Ավետիսյանը նաև մոտ 15 քանդակներ է ստեղծագործել, որոնց մեծ մասը կի- սանդրիներ են եղել: Դրանցից նշանավորները իր հոր` Հակոբ Ավե- տիսյանի, Պողոս Նուբար փաշայի և Տիգրան Աբրոյանի կիսանդրիներն են: Հայազգի արվեստագետի աշխատանքների ընդհանուր թիվը 125- 130 է 21 : Ամփոփելով Օնիկ Ավետիսյանի ստեղծագործական գործունեու- թյունը` կարող ենք փաստել, որ հայազգի արվեստագետը իրեն փայլուն դրսևորել է վեց տարբեր ոլորտներում` փորագրության, նկարչության, քանդակագործության, եգիպտահայ պատմության ուսումնասիրման, ինչպես նաև դասավանդել և տասնյակ հոդվածներ է գրել եգիպտահայ նշանավոր արվեստագետների մասին: Պարբերականը եգիպտահայ արվեստագետների երրորդ սերնդից առանձնացնում է Գրիգոր Մկրտչյանին, Աշոտ Զորյանին, Արթին Տու- բալյանին, Արտավազդ Յուզջաթալյանին, Բյուզանդ Ջոջամանյանին, Հրանտ Անդրանիկյանին, Սիմոն Շահրիքյանին, Սիմոն Սամսոնյանին, Ջոն Փափազյանին, Հովհաննես Դազիբջյանին: Հրանտ Քեշիշյանն արվեստագետներ Աշոտ Զորյանի և Սիմոն Սամսոնյանի ծննդյան 100-ամյակների կապակցությամբ ընթերցողին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում վերջիններիս կյանքի ու ստեղծագործությունների մասին: Եվրոպայում սովորելու ընթացքում Աշոտ Զորյանը մասնագիտացավ կանանց մերկ նկարների ստեղծա- գործելու գործում 22 : Իր կյանքի ընթացքում կազմակերպել է 9 անհատական ցուցա- հանդես` այդ թվում Հալեպում և Բեյրութում: Բացի այդ` հայազգի ար- վեստագետը մասնակցել է 1945 թ., 1953 թ., 1958 թ. և 1962 թ. Արվես- տագետների միության ցուցահանդեսներին, 1949 թ. և 1952 թ. Փարիզում և Վիեննայում կազմակերպված ցուցահանդեսներին 23 : 1968 թ. մեկնում է Միացյալ նահանգներ քրոջ մոտ և այնտեղից վերադառնալուց հետո ծանր հիվանդանում է, որից հետո 1970 թ. Նույն տեղում: Նույն տեղում, 2014 , № 52, էջ 3-11: 22 Նույն տեղում, 2015, № 59, էջ 17: 23 Նույն տեղում, էջ 19: 20 21 276