MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 275
հոբելյարի հիշատակին նվիրված ֆորում, որի ընթացքում մասնակից-
ները հանդես եկան նրա կյանքի ու գործունեության, Եգիպտոսում
երգիծանքի վերաբերյալ զեկուցումներով 13 : Ի պատիվ հայազգի նկարչի՝
Կահիրեի քաղաքապետի 2006 թ. 2663 որոշմամբ Կահիրեի փողոցներից
մեկը վերանվանվեց Ալեքսանդր Սարուխանի անունով 14 :
Արվեստագետ Օնիկ Ավետիսյանի ծննդյան կապակցությամբ
«Արեգ»-ը տեղեկություններ է հաղորդում եգիպտահայ արվեստագետի
կյանքի և ստեղծագործական գործունեության կարևոր էջերի մասին 15 :
Օնիկ Ավետիսյանի վաղ շրջանի գրաֆիկական նկարներում պատկեր-
ված են Ավստրիայի և Իտալիայի տեսարաններ, Հալեպի և Կահիրեի
հին թաղամասերի պատկերներ 16 :
1930-ականն թթ. պատկերում է Կիպրոսի տարբեր վայրերի,
Ասուան և Լուքսոր քաղաքների տեսարաններ, որոնք հիմնականում
յուղաներկով նկարված աշխատանքներ են: Իր կյանքում շատ է ճա-
նապարհորդել հայազգի արվեստագետը: Մասնավորապես 1946 թ.
Մեկնում է Ասուան, ապա 1951 թ.` Եվրոպա, այցելում Իտալիայի բազ-
մաթիվ քաղաքներ 17 :
Օնիկ Ավետիսյանը նաև հոդվածներն է տպել «Արև» օրաթերթում
եգիպտահայ արվեստագետների, Եգիպտոսի մշակութային կյանքի մա-
սին: «Եգիպտահայ արվեստագետների ընկերություն» միությունը առա-
ջարկեց նրան 100-150 էջանոց գիրք տպել եգիպտահայ արվեստա-
գետների մասին: Ութ տարի տևած քրտնաջան աշխատանքից հետո
տարբեր աղբյուրներից հավաքելով արժեքավոր նյութեր եգիպտահայ
արվեստագետների մասին` Օնիկ Ավետիսյանին հաջողվեց ավարտին
հասցնել գրքի շարադրումը 18 : Այն 1200 տպաքանակով լույս տեսավ
1959 թ., որի 494 էջերում 350 արվեստագետների, վերջիններիս 500-ից
ավելի նկարների մասին արժեքավոր տեղեկություններ են ամփոփ-
ված 19 : Լիբանանում ապրած տարիներին Օնիկ Ավետիսյանի մի շարք
«Արև», 1999, № 13, էջ 11:
Նույն տեղում, 2007, № 111, էջ 17:
15 «Արեգ», 2014, № 52, էջ 3-12:
16 Նույն տեղում, 2014 , № 51, էջ 3:
17 Նույն տեղում, էջ 4:
18 Ռիֆաթ ալ-Իմամ Մ., Հայերը Եգիպտոսում 1896-1961 թթ., Կահիրե, 2003, էջ
614 (արաբերեն):
19 «Արեգ», 2014 , № 51, էջ 6:
13
14
275