MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 274

1967-1973 թթ. ընթացքում Ալեքսանդր Սարուխանը շուրջ 90 երգիծապատկերներ է նկարել, որոնցում արտահայտված են Եգիպ- տոսի արտաքին և ներքին քաղաքականության կարևորագույն իրա- դարձությունները: Ալեքսանդր Սարուխանի երգիծապատկերներում արտացոլված են 1971 թ. Եգիպտոսի նախագահի պաշտոնը ստանձնած Անվար Սադաթի որդեգրած արտաքին և ներքին քաղաքականությունը, որի ընթացքում մի շարք արմատական փոփոխություններ իրականաց- վեցին 8 : Սարուխանը պատկերել է նավթի գործոնը միջազգային հարա- բերություններում. մասնավորապես մի երգիծապատկեր է պատկերել, որում ներկայացվում է, թե ինչպես են արաբական երկրները փորձում նավթի գործոնը օգտագործել որպես քաղաքական լծակ արևմտյան պետությունների քաղաքականության վրա ազդելու համար 9 : Սարու- խանն իր աշխատանքներում անդրադարձել է նաև Եգիպտոսում զին- վորականների դերի լուսաբանմանը, որոնք առայսօր շարունակում են կարևոր դերակատարում ունենալ երկրի պետական կառավարման գործում 10 : Ալեքսանդր Սարուխանը իր երգիծապատկերներում պատկերել է Սուեզի ջրանցքի ազգայնացումը, արաբաիսրայելական պատերազմ- ները, Ասուանի ջրամբարի կառուցումը, մերկացրել Եգիպտոսի հա- սարակական-քաղաքական կյանքում առկա խնդիրները 11 : Ալեքսանդր Սարուխանը ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծագործել է մոտ 40000 երգիծապատկեր, որոնք տպագրվել են արաբական, հայ- կական և ֆրանսիական մամուլի էջերում 12 : Ալեքսանդր Սարուխանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Եգիպտոսում տեղի ունեցան տարբեր մշակութային միջոցառումներ: Նախ 1998 թ. դեկտեմբերի 6-14 տեղի ունեցավ երգիծաբանի հոբելյա- նական ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվեց հայ երգիծաբանի մոտ 100 աշխատանք: Այնուհետև Կահիրեի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը թողարկեց Ալեքսանդր Սարուխանի լավագույն աշխատանքների ալբոմը, իսկ 1998 թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Արեգ», 2013, № 40, էջ 11-12: Նույն տեղում, էջ 12-13: 10 Նույն տեղում, էջ 6-15: 11 Նույն տեղում, 2014, № 42, էջ 24-25: 12 Սարուխան Ա., Մենք մեր ակնոցով, Գահիրէ, 1962, էջ 5: 8 9 274