MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 273
աշխարհամարտի ավարտից հետո հայազգի արվեստագետը մեկնում է
Փարիզ, այնուհետև` Բրյուսել, ուր մի քանի տարի աշխատելուց հետո
անձնական նկարչական արվեստանոց է բացում և շատ կարճ ժա-
մանակահատվածում մեծ բարձունքների հասնում: Երկար տարիներ
Բրյուսելում ապրելուց հետո Արման Ալբանը մեկնում է Փարիզ, որտեղ
ևս արվեստանոց է բացում: Այստեղ հայազգի արվեստագետը մեծ
ճանաչում է ձեռք բերում, և նրա արվեստանոցում նկարներ էին պատ-
վիրում բազմաթիվ ճանաչված անհատականություններ: Երկրորդ հա-
մաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայում կտրուկ վի-
ճակը վատթարանում է, և Արման Ալբանը ստիպված թողնում է Փա-
րիզը և 1940 թ. վերադառնում Եգիպտոս, որտեղ ապրում և ստեղծա-
գործում է մինչև 1961 թ. 4 :
Արաբերեն պարբերականը եգիպտահայ արվեստագետների երկ-
րորդ սերնդի ներկայացուցիչներից մեծապես կարևորում է Տիրան Կա-
րապետյանի, Պարույր Պարտիզպանյանի, Առաքել Պատրիկի, Ալեք-
սանդր Սարուխանի, Օնիկ Ավետիսյանի, Արամ Ալբանի և Վահան Հո-
վիվյանի արվեստը: 20-րդ դարի Եգիպտոսի նշանավոր արվեստա-
գետներից է երգիծաբան Ալեքսանդր Սարուխանը, ով համարվում է
նաև Մերձավոր Արևելքի խոշորագույն ծաղրանկարիչներից մեկը: Նա
20-րդ դարում Եգիպտոսում մեծ վերելք ապրած քաղաքական երգի-
ծանքի հիմնադիրներից է: Եգիպտացի արվեստագետ Ահմադ Սաբիթ
Տուշանը նշում է, որ Սարուխանը Եգիպտոսում իրեն երջանիկ էր զգում
և՛ որպես անհատ, և՛ որպես արվեստագետ: «Եգիպտոսում ամուսնա-
ցավ, դուստր ունեցավ» 5 ,- իր հուշերում հիացմունքով նշում է արաբ ար-
վեստագետը և խոստովանում,- «Սարուխանից շատ բան եմ սովորել» 6 :
Եգիպտահայ հասարակական-քաղաքական գործիչ Պերճ Թերզ-
յանը, Ալեքսանդր Սարուխանին ներկայացնելով Շարլ Ազնավուրի ու
Վիլյամ Սարոյանի հետ, նշում է, որ վերոնշյալ հայազգի գործիչները,
պահպանելով իրենց հայկական արմատները, միևնույն ժամանակ
իրենց նոր հայրենիքներում դարձան տեղի հասարակության կողմից
հարգված ու լիիրավ անդամներ 7 :
Նույն տեղում, 2015, № 53, էջ 7-14:
Նույն տեղում, 2014 , № 51, էջ 19:
6 Նույն տեղում, էջ 14:
7 «Արև», Կահիրե, 1998, № 10, էջ 1-4 (արաբերեն):
4
5
273