MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 272
թյան մեջ: Չնայած եգիպտահայ մամուլը` հատկապես «Արև» օրաթեր-
թը, բազմիցս անդրադարձել է եգիպտահայ նշանավոր արվեստագետ-
ների կենսագրության ու ստեղծագործական գործունեության լուսա-
բանմանը, «Արեգ» պարբերականը ևս պարբերաբար վերհիշում է
հայազգի նշանավոր արվեստագետներին և համառոտ կենսագրական և
ստեղծագործական տեղեկություններ հաղորդում ընթերցողին:
Արաբերեն պարբերականը եգիպտահայ արվեստագետների
առաջին սերնդի ներկայացուցիչներից մեծապես արժևորում է Երվանդ
Դեմիրճյանի ու Վահրամ Մանավյանի արվեստը: Երվանդ Դեմիրճյանը
ստեղծագործել է դիմանկարներ, ինչպես նաև կրոնական բնույթի նկար-
ներ, որոնք այսօր փակցված են Եգիպտոսի հայկական եկեղեցիների
պատերին: Հայազգի արվեստագետի մահից հետո նրա աշխատանք-
ները, որոնք իրենցից ներկայացնում էին 49 եգիպտացի տղամարդու և
կնոջ դիմանկարներ, 161 բնապատկերներ, քաղաքային նկարներ և այլն,
1939 թ. տեղափոխվեցին Կահիրեի Հայ Առաքելական պատրիարքա-
րան: Բացի այդ` հայազգի արվեստագետը իր կյանքի ընթացքում ստեղ-
ծագործել է 16 յուղաներկով, 10 ջրաներկով նկարված նկար: Ընդհանուր
առմամբ Երվանդ Դեմիրճյանի նկարների հավաքածուն ներառում է 236
կտավ 2 :
Եգիպտահայ նշանավոր արվեստագետներից է Վահրամ Մա-
նավյանը: Ալեքսանդրիայում ապրած տարիներին զբաղվել է նկար-
չությամբ, յուղաներկերով նկարել է Ալեքսանդրիայի քաղաքային,
ծովափնյա տեսարաններ: 1951 թ. կազմակերպում է անհատական
ցուցահանդես, որին ներկայացված էր արվեստագետի 60-ից ավելի
յուղաներկով և ջրաներկով կատարված աշխատանքները: 1952 թ. Վահ-
րամ Մանավյանի մահից հետո նրա աշակերտ հայազգի արվեստագետ
Հովհաննես Դաջիբջյանը Մանավյանի բարեկամներից գնում է 50-60
նկար: Դրանից հետո ոչ ոք չգիտի Վահրամ Մանավյանի նկարների
ճակատագիրը: Արվեստագետ Հարութ Սասունյանը նշում է, որ
եգիպտական հին ֆիլմերը դիտելու ընթացքում նկատել է, որ որոշ
ֆիլմերի դեկորացիաներ պարունակում են Մանավյանի բնապատ-
կերները 3 :
Եգիպտահայ ավագ սերնդի հայտնի արվեստագետներից է Ար-
ման Արնաուտյանը, ով առավել հայտնի է Ալբան ազգանունով: Առաջին
2
3
Նույն տեղում, 2015, № 57, էջ 14-20:
Նույն տեղում, 2015, № 57, էջ 23:
272