MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 271

ՄՅԱՍՆԻԿ ԵՍՈՅԱՆ (ԵԿՏԱ) ԵԳԻՊՏԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ «ԱՐԵԳ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԷՋԵՐՈՒՄ 2010-2015 ԹԹ. Հայկական բարեգործական ընդհանուր միության Կահիրեի մաս- նաճյուղի ֆինանսավորմամբ 2010 թ. առայսօր լույս է տեսնում «Արեգ» պարբերականը, որը շարունակում է կատարել «Արև» օրաթերթի արա- բերեն հավելվածի առաքելությունը: «Պատահական չէ, որ պարբե- րականը «Արեգ» անվանումը ստացավ»,- նկատում է արաբ հետազոտող Մուհամմադ Ռիֆաթ ալ Իմամը «Վերադարձ դեպի սկիզբ» հոդվածում, որտեղ հեղինակը ներկայացնում է պարբերականի ստեղծման պատ- մությունը 1 : «Արև»-ի արաբերեն հավելվածի նման «Արեգ» պարբերականի հիմնական նպատակը հայ-արաբական` մասնավորապես հայ-եգիպ- տական հարաբերություններն ամրապնդելն է: ՀԲԸՄ արաբերեն պար- բերականի օգնությամբ ցանկանում է խորացնել հայ և արաբ ժողո- վուրդների միջև մշակութային կապերը: Հայկական բովանդակությամբ թեմաներից բացի «Արեգ» պարբերականը անդրադարձել է նաև արա- բական բովանդակությամբ տարաբնույթ թեմաների լուսաբանմանը: «Արեգ» պարբերականը «Արև»-ի արաբերեն հավելվածի նման ձգտել է ուշադրության կենտրոնում պահել եգիպտահայ արվեստագետների գործունեության լուսաբանումը և արաբախոս ընթերցողի շրջանում վառ պահել նրանց հիշատակը: Եգիպտահայ համայնքը 20-րդ դարում նշանակալից հաջողու- թյուններ ունեցավ կերպարվեստի բնագավառում: Կերպարվեստի տարբեր ճյուղեր բավականին շահութաբեր էին` հնարավոր դարձնելով նկարչական դպրոցների, ցուցասրահների և ցուցահանդեսների առկա- յությունը: Կահիրեում և Ալեքսանդրիայում գործում էին Լեոնարդո դա Վինչիի նկարչական դպրոցը, բազմաթիվ ցուցասրահներ, որոնք զբաղ- վում էին նկարների առևտրով: Այդ միջավայրում ապրեցին և ստեղ- ծագործեցին մի շարք հայ նկարիչներ և քանդակագործներ, որոնք պատվավոր տեղ են գրավում եգիպտական կերպարվեստի պատմու- 1 Արեգ, Կահիրե, 2010, № 1, էջ 1 (արաբերեն): 271