MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 270

գործառույթները զիջեցին եվրոպական բանկերին: Եվրոպայում կրթու- թյուն ստացած ամիրաների որդիները նույնպես պիտի սատարեին կայսրությունում տեղի ունեցող նոր գործընթացներին: Ամիրայական յուրահատուկ կարգավիճակը, որ շարունակվում էր գրեթե մեկ դարի ընթացքում՝ (XVIII դարի II կեսից ժառանգաբար), կորցրեց իր հմայքը թանզիմաթի բարեկարգումների դարաշրջանում: Ամիրաներն իրենց իշխանությունը հայ համայնքում ինչ-որ չափով պահպանեցին մինչև 1860 թ., բայց այդ ուղիղ համեմատական էր թան- զիմաթի ոչ հետևողականությանն ու անկատարությանը: Համենայն դեպս, տասնամյակներ պահանջվեցին հայ համայնքում ամիրայության վերջնական անշքացման համար: Կարող ենք փաստել, որ թանզիմաթի շրջանում, երբ կայսրության հպատակ ժողովուրդների մեջ նոր դրսևորումներ ստացավ ազգային ինքնագիտակցության զարգացման ընթացքը, ազգային կյանքում ամիրաների միահեծան դարձած իշխանությունը տեղի պետք է տար ազատականացման պահանջներին, ամիրաների կամքը` հանրային մղումներին: SALVINE MARKOSYAN (IAE) THE ARMENİAN AMİRA CLASS OF COSTANTİONPLE AND THE TANZİMAT The exploration of Amira class has up-to-date meaning to reveal financial and legal consequences of Tanzimat’s decisions. In fact Tanzimat fastened the transformations of social classes of Western Armenians in Costantinople. These transformations were due to the legal, civil and economic changes happening in Ottoman Empire which also contributed to the development of the country. In the provinces Tanzimat’s legal acts against the pashas as well as the weakening financial power of pashas and operation of European banks in Ottoman Empire eliminated the banking activites of Amira class. After the declaration of the Constitution in 1863 the Amira class was marginalised from the life of Western Armenian society and ceded its position to the new generation of officials. 270