MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 269
մանյան Թուրքիան պարտավորվեց աշխարհականացնել միլեթների
(հայ, հույն, հրեա) ներքին ազգային վարչությունը, որը ևս իր ազ-
դեցությունն ունեցավ հայ համայնքի ներքին կյանքի և ամիրաների
դերակատարման նվազման վրա:
Հաջորդ իրադարձությունը, որ պիտի վերջնականապես խար-
խլեր ամիրաների դիրքերը, Ազգային սահմանադրությունն էր: Թեպետ
ազգի երևելիներն ամեն ինչ արեցին այն տապալելու համար, սակայն
սուլթանը 1863 թ. մարտի 17-ին վավերացրեց սահմանադրությունը
հաստատող ֆերմանը 30 : Սա նոր սերնդի հաղթանակն էր, և ամի-
րայության վերջնական պարտությունը:
Սահմանադրությունը սահմանափակում էր ամիրաների և պատ-
րիարքների իրավունքները: Այսուհետև ամիրայական դասի մասին
խոսել չենք կարող, քանի որ այն դադարեց գոյություն ունենալ՝ դիրքերը
զիջելով նոր, առաջադիմական ուժերին: Հ. Սիրունին այս առիթով գրում
է. «Սահմանադրութեան այս նոր սերունդը հողի տակ պիտի դնէր հայ
ամիրաները եւ քար մը պիտի գլորէր անոնց գերեզմանին վրայ» 31 :
Ազգային սահմանդրության վավերացումից հետո՝ 1863 թ., ամի-
րայության՝ որպես վերնախավի մասին խոսելը շատ դժվար է: Ազգային
վարչության մեջ նրանք այլևս ծանրակշիռ դերակատարում չեն ունեցել,
իսկ Օսմանյան կայսրության կյանքում էլ նրանք իրենց դերն արդեն
սկսել էին զիջել պաշտոնյաների նոր սերնդին և նոր առաջ եկող երի-
տասարդ բուրժուազիային: Այսուհետ կարող ենք խոսել միայն ան-
հատների մասին, որոնք, ի դեպ, արդեն «ամիրա» պատվանունը չեն
կրում, այլ կոչվում են պեյ կամ էֆենդի:
Ամիրայական տների որոշ շառավիղներ պետությանն ու արքու-
նիքին ծառայեցին մինչև XIX դարի վերջը, բայց նրանց մեծ մասը իրենց
իրավունքները, որով թուրքական իշխանությունը պարտավորվում էր առանց
կրոնի խտրականության հոգալ բոլոր հպատակների բարեկեցության մասին:
Սակայն եվրոպական պետությունների վարած երկդիմի քաղաքականության
արդյունքում պարզ դարձավ, որ այն սոսկ արտաքին վարագույր է Օսմանյան
Թուրքիայի նկատմամբ իրենց իրական նպատակները թաքցնելու համար; Տե՛ս
Նուրբեկյան Լ., Արևմտահայերի Ազգային ժողովի գործունեությունը, Երևան,
2017, էջ 25:
30 Տե՛ս Bebiroğlu M., Tanzimattan II. Meşrutiyete Ermeni nizamnameleri, Istanbul,
2003, s 76.
31 Սիրունի Հ., Պոլիս ևւ իր դերը, հ. 3, Անթիլիաս-Լիբանան, 1987, էջ 102:
269