MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 268

նացնել խոստացված բարեփոխումների թվում 26 : Ամիրաների ազդեցությանը հատկապես ծանր, և թվում է՝ ան- դառնալի հարված հասցրեց 1852 թ. նոյեմբերի 28-ի՝ վիլայեթների վե- րաբերյալ օրենքը, որով պետք է բավական կտրուկ կերպով վերակա- ռուցվեին գավառական վարչությունները: Նահանգապետ փաշաների գործառութային միահեծանությունը տրոհվեց տարբեր պաշտոնյաների միջև. նրանց կողքին հայտնվեցին զինվորական կառավարիչը (մուհա- ֆըզ) և ֆինանսները տնօրինող պաշտոնյան (մուհասըլ կամ մալմյու- դուր) 27 : Այս կերպ սուլթանը և Բ. դուռը կարծեք թե հասնում էին իրենց բաղձալի նպատակին, որի համար ապարդյուն պայքար էին մղել դեռևս XVII-XVIII դարերից սկսած, այն է՝ գավառական անհնազանդ փաշա- ներին ու դերեբեյներին (հովտատերեր) կենտրոնական իշխանություն- ներին ենթարկելու և նրանց ամբողջովին կախման մեջ դնելու նպա- տակին 28 : 1856 թ. Ղրիմի պատերազմի ավարտից հետո հույն, հայ և հրեա սեղանավորներն առհասարակ կորցրեցին իրենց անփոխարինելի գոր- ծառութային նշանակությունը երկրի ֆինանսական համակարգում և արքունիքում: Սկսվում էր նոր` եվրոպական երկրներից Օսմանյան Թուրքիայի փոխառությունների դարաշրջանը, որով խորացավ կայս- րության տնտեսական կախվածությունը եվրոպական տերություննե- րից: Դրան զուգահեռ, ընթանում էր ոչ մահմեդական համայնքների նկատմամբ, (և դարձյալ եվրոպական հարկադրանքով) ոչ մահմեդա- կան համայնքների վարչությունների վերակառուցման գործընթացը: 1856 թ. մարտի 30-ի Փարիզի հաշտության պայմանագրով 29 Օս- Հարությունյան Գ., Արևմտահայության կացությունը և Հայկական հարցի միջազգայնացումը (1850 1870-ական թթ.), Երևան, 2009, էջ 49: 27 Տե՛ս Фадеева И., Официальные доктрины в идеологии и политике Османской империи (Османизм-панисламизм). XIX-начало XX в., Москва, 1985, с. 62. 28 Չատինյան Գ., Հայ հասարակական միտքը Օսմանյան բարենորգչական շարժման մասին (1839-1876), Երևան, 2015, էջ 36, (թեկն. ատեն.): Բարեփո- խումների արդյունքում վերակազմավորվեց կայսրության գավառական վարչա- կազմը, նախ կենտրոնացնելով այն և, ապա, կառավարման համակարգ բերելով վարձու պաշտոնյաների, որոնք փոխարնեցին փաշաներին և պատասխանա- տու էին կենտրոնական իշխանություններին: Տե՛ս Bernard L., The emergence of modern Turkey, London, Oxford, New York, 1969, p. 107. 29 1856 թ. մարտի 30-ին Փարիզում կնքված պայմանագրի 9-րդ հոդվածը ճանա- չում էր Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող քրիստոնյաների 26 268