MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 267

վերաբերմունքը նույնպես փոխվում է: Նրանք կարծես թե ավելի ինք- նուրույն են դառնում և աջակցում են հասարակ ժողովրդին ու էսնա- ֆին՝ ամիրաների կամայականությունների դեմ 22 : Ամիրայության ազդեցության նվազման մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ պոլսահայերն այլևս առաջվա պես ամեն ձեռնարկ- ման մեջ իրենց հույսը ամիրաների հետ չէին կապում. «Այլևս ամենայն ինչ ամիրաներէն ևւ ունեւորներէն սպասելու հոգին մարած էր, ևւ ժողովրդական խումբեր, ընկերութիւններ կազմելով և փոքրիկ նուէրնե- րով ձեռնարկներ կատարելու կը վարժուէին» 23 : Ըստ էության՝ Սկյուտարի ճեմարանի շուրջ ծավալված պայքարն առաջին լուրջ հարվածն էր ամիրայությանը: Դրանից հետո ամիրաներն հետզհետե կորցնում էին իրենց հեղինակությունը համայնքում: Մյուս կողմից էլ նոր գլուխ բարձրացող, Եվրոպայում կրթված բուրժուազիայի ներկայացուցիչները ձգտում էին բարեփոխել համայնքը բոլոր առում- ներով: Բարեփոխումների արդյունքում գավառներում մի հայտնի չա- փով վերջ տրվեց փաշաների ինքնագլխությանը, հատկապես հարկա- հավաքման բնագավառում, որ խարխլեց իլթիզամի 24 արատավոր և կործանարար համակարգը, որը երբեք օգտակար չէր եղել բնակչության բարեկեցությանը 25 : Վերջին հանգամանքները ոչ մահմեդական հա- մայնքներում պետք է թուլացնեին օսմանյան ռազմաբյուրոկրատական վերնախավի, և մասնավորապես, փաշաների հզորությանը կռթնած հայ ամիրաների տնտեսական ուժն ու կարողությունը: Այս առումով Պ. Չիխաչովը նկատում է, որ փաշաների ժառան- գական իրավունքների վերացումը և դրանց քաղաքացիական պար- տականությունների սահմանազատումը հնարավոր դարձավ իրակա- Խաչատրյան Ս., Կոստանդնուպոլսի հայ ամիրայությունը (1750-1860-ական թթ.), Երևան, 2014, էջ 172, (թեկն. ատեն.): 23 Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Գ, սյունակ 4483: 24 Պետական եկամուտների որևէ ճյուղը (գլխավորապես՝ գյուղատնտեսական հարկերը) նախապես վճարելու պայմանով պարտավորագրով վերցնելը կոչ- վում էր իլթիզամ, իսկ պարտավորագրով վերցնող անձնավորությունը կոչվում էր մյուլթեզիմ կամ մուքաթաաջը: Մյուլթեզիմները զանազան պատրվակներով հաճախ նշանակած հարկերից ավելի բարձր էին գանձում: Տե՛ս Փափազյան Ա., Թուրքական վավերագրական նյութեր Օսմանյան կայսրության ոչ մահմեդա- կան ժողովուրդների մասին (1839-1915 թթ.), Երևան, 2002, էջ 238: 25 Տե՛ս Дулина Н., Танзимат и Мустафа Решид-паша, Москва, 1984, с. 54. 22 267