MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 266

Ժողովրդական այս պայքարն ամիրաների դեմ իր արտահայտությունը գտավ արհեստավորության ցույցերի մեջ, որոնք բռնկվեցին 1825, 1827, 1832, 1836 թթ. 18 : Սակայն ամիրայական մենատիրության դեմ այս ընդվզումերը հայությանը որևէ արդյունք չտվեցին: Սուլթանը դեռ զգում էր ամիրաների կարիքը, ուստի բավարարեց վերջիններիս ցանկու- թյունները և պատժեց արհեստավորներին 19 : 1830-ական թթ. վերջերից այս դրության մեջ սկսում է փոփոխու- թյուն նկատվել: Այս առիթով Սարուխանը նկատում է. «Խլրտում է ծա- գում մանաւանդ էսնաֆ (արհեստաւոր) դասակարգի մէջ, որը, շնորհիւ իր միջի մի քանի գիտակից և համարձակ ոգու տէր անհատների, խուլ բողոքներ է բարձրացնում ամիրայական իշխանավարութեան դէմ: Այս դժգոհութիււնը հարմար առիթի էր սպասում ուժեղ կերպով երևան գալու համար: Եվ առիթը վերջապես ներկայացաւ» 20 : Սկիզբ առած արհեստավորական ցույցերն առավել մեծ թափով ընթացան 1839 թ. Սկյուտարի ճեմարանի շուրջ: Ըստ նախնական պայ- մանավորվածության՝ ճեմարանի ծախսերը պետք է հոգային ամիրա- ները և Երուսաղեմի պատրիարքությունը: Այստեղ պետք է սովորեին նաև արհեստավորների երեխաները, սակայն ամիրաները դեմ արտա- հայտվեցին այս իրողությանը և միջոցներ չտրամադրեցին: Սկյուտարի ճեմարանի շուրջ ծավալված պայքարում արտա- հայտվեցին պոլսահայ համայնքի ներսում ծագած բոլոր հակամարտու- թյուննները: Չնայած այս հանգամանքին՝ ամիրաների դեմ պայքարում որոշակի հաջողություններ գրանցվեցին, և ճեմարանը կրկին բացվեց: Սակայն ակնհայտ էր, որ առանց ամիրաների օժանդակության, ճեմա- րանը երկար գոյատևել չէր կարող և «Ի վերջոյ, ճեմարանը կը փակուի 1841 հոկտեմբեր 3-ին և չորս տարի փակ կը մնայ, իսկ 1843-ին կը վե- րածուի զինուորական հիւանդանոցի» 21 : Սակայն կարող ենք նշել այն հանգամանքը, որ արդեն 1830-ա- կան թթ. վերջերին ամիրաները ստիպված էին հաշվի նստել ժողովրդի հետ: Այս շրջանում ամիրաների նկատմամբ հոգևոր առաջնորդների Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Երևան, 1974, էջ 332: Նուրբեկյան Լ., Արևմտահայերի ազգային ժողովի գործունեությունը, Երևան, 2017, էջ 28: 20 Սարուխան Ա., Հայկական խնդիրն ու ազգային սահմանադրությունը Թուր- քիայում, Թիֆլիս, 1912, էջ 5: 21 Մուհթարեան Ա., Պոլսահայերը (1923-1939), Երևան, 2006, էջ 44: 18 19 266