MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 265

էին պատրիարքարանը և պատրիարքների միջոցով իրենց ազդեցու- թյունը տարածում ողջ արևմտահայության վրա: Իսկ ժողովուրդը ամի- րաների հլու կամակատարն էր և խոնարհվում էր նրանց անձնական հեղինակության և տնտեսական ուժի առաջ. «Ամիրաներն ինքնակոչ կը գային իշխանական մականն առնուլ, ոչ զի արժանի էին նմա, այլ զի պատիւ ունէին ևւ դրամ: Նոքա կը գործէին ինչ որ ուզէին... իսկ պատ- րիարքն կամ առաջնորդներն ամիրայի գործիքն էին շատ անգամ» 14 : Թանզիմաթն ամենից առաջ թուլացնում էր հայոց պատրիարքի, ասել է՝ ամիրայական դասակարգի պատժողական իշխանությունը, որ մի տեսակ ահաբեկման դրության մեջ էր պահում հասարակ ժո- ղովրդին: Պատրիարքն այլևս իրավունք չուներ իր կամեցած մարդուն բռնությամբ տանել պատրիարքարան, առանց դատի խոշտանգել և ապա աքսորել: Այս բռնակալական կարգի վերացումն արդեն և ինքն- ըստինքյան մի խթան էր հանդիսանում, որ մշտապես խոշտանգվող ժողովուրդը իրեն զգա մարդկային տարրական իրավունքի տեր. մի տրամադրություն, որ նեցուկ էր գտնում թանզիմաթի բացորոշ ազատա- կան խոստումների մեջ և սկսում պայքար իր վրա բռնացած ամի- րայության դեմ 15 : Թանզիմաթով որոշված բարենորոգություններից մասնավորա- պես երկուսը՝ օրենքի առաջ հավասարությունը և տուրքերի արդար բաշխումը, ամենամեծ ազդեցությունն ունեցան պատրիարքների գլխա- վորած վարչության վրա 16 : Այս պարագայում Կ. Պոլսի ամենաբազմամարդ խավը՝ էսնաֆու- թյունը 17 , մարտահրավեր է նետում ամիրայությանն ու պատրիարքին: Ասատուր Հ., Սահմանադրութիւն և հայ ժողովուրդն, Կ. Պոլիս, 1878, էջ 47: Լեո, նշվ. աշխ., էջ 517-518: 16 Տե՛ս Борян Б., Армения, международная дипломатия и СССР, ч. 1, Моссква- Ленинград, 1928, с. 185. 17 Էսնաֆություններն առհասարակ կորպորատիվ միություններն էին Օսման- յան Թուրքիայում, և արհեստավորները կազմում էին դրանց բաղկացուցիչ մասը: Հայ արհեստավորական միավորված կազմակերպությունների թիվը Կ. Պոլսում XIX դարի սկզբին հասնում էր 65-ի, իսկ դարակեսին ավելի քան 100-ի: Հայտնի էին սառաֆների սեղանավորների (սառաֆ), ոսկերիչների (գույումճի), ժամագործների (սահատջի), հացագործների (էքմեքջի), բաղնիսպանների (հա- մամջի), վարսավիրների (բերբեր) և այլ արհեստով զբաղվողների միություն- ները: Տե՛ս Հայ գաղթաշխարհի պատմություն, /Միջնադարից մինչև 1920/, հ. 2, Երևան, 2003, էջ 115: 14 15 265