MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 264

ցից էր կախված սադրազամների (մեծ վեզիր) և փաշաների բախտը 11 : Այս առիթով Հ. Մրմըրյանը նկատում է. «Ասոնց ջոջերէն ամէնակա- րևւոր խումբ մը՝ համախոհութեամբ իրարու հետ և համահաճութեամբ պետութեան՝ հիմնած էր այն հսկայ ընկերութիւնը սեղանաւորական, որ բաժնուելով երկու ճիւղի՝ կը տնտեսէր ու կը հաւաքէր իր գործակա- տարներուն և հարիւրորդաւոր հաւաքողներուն ձեռքով՝ Անատօլուի հարկերը և երկրորդը՝ նոյնպէս իր գործակատարներուն և հաւաքող- ներուն ձեռքով Րումէլիի հարկերը, այնպէս որ բովանդակ Տէրութեան հարկերն և տուրքերը կը ժողովէին այդ ընկերութեան ձեռքով, որ շատ անգամ ի հաշիւ Տէրութեան կանխավճարներ ընելով այդ հարկերուն փոխարէն՝ կը դիւրացնէր անոր պիւտճէին առ ձեռն հաւասարակշռու- թիւնը, և ինք ալ կը շահէր լիով՝ ցորչափ գիտնար իր հաշիւը, և տնտե- սէր լաւ պաշտօնէութեան մը ձեռքով իր ընդարձակ գործերը» 12 : Սակայն ուժի և ազդեցության այս գագաթնակետից էլ ամիրայական դասա- կարգը սկսում է ցած գլորվել: Ամիրայության հիմքերը խարխլող թշնամի էր հանդիսանում թանզիմաթը, որ «որքան էլ հիմնականում տառ մնացած մի նորություն լիներ, բայց և այնպես, որոշ փոփոխություններ մտցնում էր օսմանյան վարչական և հարկահանման սկզբունքների մեջ: Եվ որքան հետզհետե զարգանում էին այդ սկզբունքային փոփոխությունները, այնքան ամի- րայությունը կորցնում էր իր իշխանական ուժի այն հեղինակությունը, որ ուներ հայ համայնքի մեջ 13 : Ամիրաները զորեղ ազդեցություն ունեին հայոց պատրիարքների վրա: Իրենց ձեռքում ունենալով բավական լուրջ քաղաքական և տնտե- սական լծակներ՝ նրանք Կ. Պոլսի Հայոց պատրիարքի գահին էին նստեցնում իրենց հաճո հոգևորականներին: Կ. Պոլսի պատրիարքի միջոցով հայ ամիրայական դասն այդպիսով իրագործում էր իր քաղա- քականությունը` հիմնականում ինչպես ազգի, այնպես էլ թուրքական կառավարության առջև պատրիարքին ներկայացնելով որպես այդ քա- ղաքականության պաշտոնական կրողի: Ամիրաները ֆինանսավորում Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, Երևան, 1955, էջ 348: 12 Մրմըրեան Յ. Գ., Մասնական պատմութիւն հայ մեծատուններու, 1400-1900, Կ. Պոլիս, 1909, էջ 130: 13 Լեո, Երկերի ժողովածու, Հայոց պատմություն, հ. 4, գիրք Ա, Երևան, 1984, էջ 517: 11 264