MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 263

շրջանը սկսվում է 1856 թ. փետրվարի 18-ին հրապարակված Հաթթը հյումայունով 9 (Կայսերական գիր): Այս երկու հրովարտակներն էլ հրա- պարակվեցին Աբդուլ Մեջիդի (1839-1861) գահակալության շրջանում: Օսմանյան կայսրությունում 1839 թ. մեկնարկած բարեփոխում- ները ոչ միայն համընկան, այլև մասամբ խթանեցին պոլսահայ համայն- քի հանրային կառուցվածքի մշակմանը և դասային փոխհարաբերու- թյունների զարգացմանը դրա ներսում: Դրան նպաստեցին կայսրու- թյան հպատակների թեկուզև զուտ ձևականորեն իրավահավասա- րության, հարկերի կանոնավոր գանձման, սեփականության իրավունքի հռչակման վերաբերող հաթթերը, վարչական որոշ բարեփոխումներ և այլն: Ամիրայական խավի անկումը սկիզբ առավ նույն՝ XIX դարի 30-ական թթ. վերջերից ծավալված թանզիմաթի բարենորոգումներից: Ամիրայական խավի աստիճանական անկման գործընթացում օբյեկ- տիվ գործոններ կարելի է համարել Օսմանյան Թուրքիայում նոր կա- պիտալիստական հարաբերությունների թեկուզև դանդաղ զարգա- ցումը, միջին խավի զարթոնքը, որ կապված էր հրապարակված թան- զիմաթի գաղափարների հետ, նոր բանկային համակարգի ձևավորումն ու եվրոպական գաղափարների տարածումը: Հասարակական հինավուրց այս շերտի միլիոններով հաշվվող հարստությունը դիզվել էր կապալահարկերի, պետական մատակարա- րումների, բարձր պաշտոնյաների վարկավորման և նման այլ միջոց- ներով: Ամիրայությանն էր ծառայում Անատոլիայի և Ռումելիայի բան- կային ընկերությունը 10 , որի միջոցով հարստահարության աղբյուր էր դարձվում երկրի գյուղացիության հարկումը: Ֆինանսավորելով ռազ- մական և վարչական հիմնարկների պետերին՝ ամիրաները տարածում էին իրենց ազդեցությունը պետական ապարատի վրա: Հաճախ նրան- Տե՛ս Փափազյան Ա., Թուրքական վավերագրական նյութեր Օսմանյան կայս- րության ոչ մահմեդական ժողովուրդների մասին (1839-1915 թթ.), Երևան, 2002, էջ 27-35: 10 Անատոլիայի ընկերության ղեկավարն էր Հարություն ամիրա Ուզունյանը (Երկանյան): Ռումելիի ընկերության գլխավորներն էին Մագսուտ ամիրա Սա- րիմյանն ու Ճանիկ ամիրան: Տե՛ս Ստեփանյան Հ., Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Երևան, 2011, էջ 188: 9 263