MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 262
զանազան փաշաների, թուրքական դեսպաններին, հաճախ անգամ
սուլթանին 5 ՝ այս բնագավառում ամենայն հաջողությամբ մրցակցելով
հրեա սեղանավորների հետ:
Մյուս կողմից, ճանաչված լինելով որպես առանձին դաս և մտնե-
լով սեղանավոր-ամիրաների կորպորատիվ կազմակերպության մեջ՝
ամիրաների մի մասը, թեկուզ և սահմանափակ թվով, օգտվում էր ժա-
ռանգական պաշտոնակալության իրավունքից (հավանաբար, այստեղ
գործել է նախադեպի նորմը, որն այնքան հարգի էր օսմանյան ավան-
դական հասարակության մեջ) 6 : Դրա ուժով Պալյան ամիրաները զբա-
ղեցնում էին արքունի ճարտարապետների պաշտոնը, Տյուզյանները՝
ոսկերչապետների և փողերանոցի (դրամահատարան) գլխավորի,
Տատյանները` վառոդապետի և զինագործարանների տնօրենի պաշ-
տոնը և այլն:
XIX դարի 30-50-ական թթ. Օսմանյան կայսրության տնտեսական
ու քաղաքական խոր ճգնաժամի պայմաններում ձևավորվեց օսմանյան
բարենորոգչական գաղափարախոսությունը: Օսմանյան Թուրքիայում
եվրոպական տերությունների ծավալվող շահամետ քաղաքականու-
թյունը, բնակչության շահագործումը և ոչ մահմեդական ժողովուրդների
ազգային ու կրոնական ճնշումների սաստկացումն այն գործոններն
էին, որոնք անհրաժեշտ էին դարձնում բարենորոգումները:
Թանզիմաթի 7 դարագլուխը Օսմանյան կայսրությունում սկսվեց
1839 թ. նոյեմբերի 3-ին, երբ Կ. Պոլսի սուլթանական Գյուլհանե պալա-
տում Մուստաֆա Ռեշիդ փաշան (1800-1858) կարդաց Գյուլհանեի
հաթթը շերիֆը 8 (Վարդաստանի հրովարտակ): Թանզիմաթի երկրորդ
Տե՛ս Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. Ա,
Երևան, 1962, էջ 22:
6 Խառատյան Ա., Ամիրաների դասը Կոստանդնուպոլսի հայ համայնքում (XVIII
դ. II կես-1860- ական թվականներ), «Պատմաբանասիրական հանդես», 2013,
թիվ 3, էջ 1:
7 Թանզիմաթը (արաբերեն թանզիմ բառի հոգնակի ձևն է, որ նշանակում է
կարգադրել, բարեփոխել): Թանզիմաթը ժամանակագրորեն ընդգրկում է երկու
փուլ՝ 1839-1856 և 1856-1876 թթ., երբ հռչակվեց օսմանյան առաջին սահմանա-
դրությունը: Տե՛ս Шабанов Ф., Государственный строй и правовая система Турции
в период танзимата, Баку, 1967, с. 18.
8 Տե՛ս Փափազյան Ա., Թուրքական վավերագրական նյութեր Օսմանյան կայս-
րության ոչ մահմեդական ժողովուրդների մասին (1839-1915 թթ.), Երևան, 2002,
էջ 22-27:
5
262