MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 261

Ամիրայական դասակարգը բաղկացած էր սեղանավորներից (սարաֆներ) 4 , մեծագումար վաճառականներից և պետական պաշտոն- յաներից: Ամիրաները գործում էին ոչ միայն Կ. Պոլսում, այլև կայսրության տարբեր գավառներում` վարկավորելով գլխավորապես վարչական վերնախավին՝ ի դեմս գավառական կուսակալ փաշաների (վալի): Զուտ ֆինանսական գործառնությունների առումով, ամիրաները հանդես էին գալիս որպես վաշխառու-չելեբիների հաջորդներ, սակայն շատ ավելի լայն շառավիղներով, օսմանյան վարկային համակարգում՝ գործառու- թային լուրջ նշանակությամբ: Օգտվելով այն հանգամանքից, որ մինչև Ղրիմի պատերազմի ավարտը (1856 թ.) սուլթանները եվրոպական պետություններից փոխա- ռություններ չէին վերցնում, ամիրաները իրենք էին կատարում այդ գործարքները, տոկոսով վարկեր էին բաց թողնում այս կամ այն վաճա- ռականին, առևտրական ընկերությանը, պետական գրասենյակներին, հրամանատար, իշխան և այլն: Արաբական խալիֆայությունում ամիրաներ են անվանվել զորահրամանատարները, կուսակալները: Օսմանյան կայսրությու- նում ամիրա պատվանունը տրվում էր սուլթանների պալատական քրիստոնյա, հայ արքունի պաշտոնյաներին` որպես կայսերական հաստատությունների վե- րակացուներ, վարկատուներ կամ մատակարարներ: Տե՛ս Ստեփանյան Հ., Հա- յերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Երևան, 2011, էջ 185: Ամիրաների մասին տես` Barsumyan H. L., The Armenian Amira Class of Istanbul, Yerevan, 2007: Carmont P., Les Amiras: Seigneurs de l’Arme՛nie ottomane, Paris, 1999: «Ամի- րա» տիտղոսով հայտնի էին նաև պաշտոն ստացած քուրդ ցեղապետերը: 4 Հաճախ մեր պատմագիտության մեջ նույնացնում են «սարաֆ» և «ամիրա» հասկացությունները: Պետք է նկատել, որ խոսքը փաշաների սարաֆների մա- սին է, այլ ոչ թե ամիրաների: Տե՛ս Urquart D., Turkey and its Resources, https://books.google.am/books?id=mW8R0xfJnXYC&pg=PR9&hl=ru&source=gbs_sele cted_pages&cad=3#v=onepage&q&f=false. Իհարկե, սարաֆ ամիրաների և փաշա- ների սարաֆների գործառույթները իլթիզամի առումով չեն տարբերվում, սա- կայն ամիրաները XVIII դ. II կեսին նոր խավ էին խորհրդանշում, և նրանք կապված էին օսմանյան կառավարող վերնախավի նոր շերտերի և արքունիքի հետ: Տե՛ս Խաչատրյան Ս., Կոստանդնուպոլսի հայ ամիրայությունը (1750-1860- ական թթ.), Երևան, 2014, (թեկն. ատեն.), էջ 42-43: Այս սարաֆները առանցքային դեր են խաղում հարկային համակարգում: Համակարգի հիմնական գործա- ռույթը հարկերի հավաքագրման միջոցով պետական գանձապետարանին եկա- մուտների ապահովումն էր: Տե՛ս Barsumyan H., The Armenian Amira Class of Istanbul, Yerevan, 2007, p. 60. 261