MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 260
ՍԱԼՎԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ
(ՀՀ ԳԱԱ ՀԱԻ)
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅ ԱՄԻՐԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ԹԱՆԶԻՄԱԹԸ
Պոլսահայ վերնախավում իրենց նշանակալիությամբ առանձնա-
ցող խոջաներին ու չելեպիներին 1 XVIII դարի երկրորդ կեսին փո-
խարինելու եկավ ամիրայական դասը, որը իր ազգային ու տնտեսական
իշխող դիրքերը պահպանեց մինչև արևմտահայերի Ազգային սահմա-
նադրության գործածությունը (1860-ական թթ):
Կ. Պոլսի հայ ամիրայական խավի ձևավորումը տվյալ ժամանա-
կաշրջանում հատուկ գործընթաց էր և արտացոլում էր օսմանյան
իրականության մեջ ի հայտ եկող երևույթները: Գավառային ազդեցիկ և
հարուստ առևտրավաշխառուական խավը, գալով Կ. Պոլիս, ձգտում էր
այստեղ հաստատվել և օսմանյան կառավարող վերնախավում ուժ ու
հեղինակություն ձեռք բերել:
Ըստ Հ. Բարսումյանի՝ ամիրաների մասին առաջին հիշատակու-
թյունը վերաբերում է 1758 թ. 2 , նրանք, առաջ գալով որպես մի նոր խավ,
իրենց համար որպես պատվանուն վերցրին «ամիրա» 3 տիտղոսը:
«Խոջա» բառը պարսկերեն ծագում ունի, նաև՝ տարբեր իմաստներ: Այն կարող
է նշանակել և՛ տեր, և՛ ուսուցիչ, և՛ ներքինի: Թուրքերենում, ի թիվս այլոց, այս
բառը գործածվում է նաև «վաճառական» իմաստով: Խոջաները բացի առևտրից
զբաղվում էին վաշխառությամբ, նրանք ավելի շուտ գավառական փաշաների
սեղանավորներն էին: Տե՛ս Խաչատրյան Ս., Կոստանդնուպոլսի հայ ամիրա-
յությունը (1750-1860-ական թթ.), Երևան, 2014, (թեկն. ատեն.), էջ 48: «Չելեպի»
բառը թուրքական ծագում ունի և հին թուրքերենում «չելեպ» նշանակում է
«աստված»: Ըստ Հ. Անասյանի, բառն ազնվականական տիտղոս ունեցող մի
մակդիր էր, որ հին ժամանակ Թուրքիայում տրվում էր վերնախավի հարուստ
մարդկանց, ընդհուպ մինչև սուլթանը: Ավելի ուշ շրջանում այդ մակդիրը կրել
են մտավորականները և արքայական որոշ շնորհների հասած մարդիկ: Տե՛ս
Խաչատրյան Ս., Կոստանդնուպոլսի հայ ամիրայությունը (1750-1860-ական
թթ.), Երևան, 2014, (թեկն. ատեն.), էջ 45-46: Հայտնի են ոչ միայն Կ. Պոլսի չելեպի
մեծահարուստ-վաշխառուները, այլև մտավորականներ, որոնցից ամենանշա-
նավորը XVII դարում հայագիտությանը քաջածանոթ Երեմիա Չելեպի Քյո-
մուրճյանն էր:
2 Barsumyan H. L., The Armenian Amira Class of Istanbul, Yerevan, 2007, p. 38.
3 «Ամիրա» բառը առաջացել է արաբերեն միր, էմիր բառերից, որը նշանակում է
1
260