MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 278

նիքը, և «Մայրն ու նրա երեխաները» կտավը, որում հեղինակը պատ- կերել մայրիկին և նրա երեխաներին: Այս կտավում հայազգի արվես- տագետը արտահայտել է Մեծ Եղեռնի տարիներին հայ ժողովրդին` այդ թվում իր ընտանիքին պատած վիշտը: 1970-1980-ական թթ. Ստեղծա- գործած աշխատանքներում զգացմունքային բնույթի նկարներն իրենց տեղը զիջում են ապագայի հանդեպ լավատեսությամբ, հույսով ու հա- վատով համեմված նկարներով 27 : Եգիպտահայ երրորդ սերնդի անվանի արվեստագետներից է Հովհաննես Դազիբջյանը, ով ծնվել է 1925 թ. Կահիրեում: Որպես ար- վեստագետ ստեղծագործել է մինչև 1966 թ., երբ ծանր սոցիալական պայմանների պատճառով, նկարչությունը շարունակելու մոտիվա- ցիայի բացակայության պայմաններում թողեց նկարչությունը: Հովհան- նես Դազիբջյանը 1953 թ. կազմակերպել է իր առաջին և վերջին ան- հատական ցուցահանդեսը: 1950-1960 թթ. հայազգի արվեստագետը ստեղծագործել է յուղաներկով 50-60 աշխատանք, որոնցում պատկեր- ված են հիմնականում Կահիրեի քաղաքային տեսարաններ: 1960-ա- կանների սկզբներին մի քանի տարի աշխատել է ջրաներկով` ստեղ- ծելով մի քանի նկարներ: Բացի այդ` Հովհաննես Դազիբջյանը զբաղվել է դեկորացիաների, յուղաներկերով նկարների բարեկարգմամբ վերա- կանգնելու գործով: Այս ոլորտում նրա կատարած ամենահայտնի աշ- խատանքը անվանի արվեստագետ Տիրան Կարապետյանի 90 նկար- ների վերականգնումն էր, որը կատարել է 1981-1983 թթ.: Ինչևէ, եր- կարատև դադարից հետո Հովհաննես Դազիբջյանը շարունակել է ստեղծագործել և մասնակցել է 2008 թ. Ալեքսանդրիայում և 2009 թ. Կահիրեում կազմակերպված ցուցահանդեսներին 28 : Եգիպտահայ երրորդ սերնդի նշանավոր արվեստագետներից էր նաև Սիմոն Շահրիքյանը, ում ընտանիքը սերում է Արևմտյան Հայաս- տանի Սվազ նահանգից: Սիմոն Շահրիքյանի վաղ շրջանի աշխա- տանքներում տիրապետող են արտաքին միջավայրի տեսարանները, հետագա շրջանի աշխատանքներում զգացվում է ֆրանսիական նկար- չության ազդեցությունը: Այնուհետև հայ արվեստագետի աշխատանք- ներում մեծ տեղ են գրավում անհատական նկարները, դիմանկարները, 27 28 Նույն տեղում, էջ 10-11: Նույն տեղում, 2015, № 57, էջ 23-24: 278