MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 257
զորքերը հեռացան սանջաքից 53 : 1939 թ. հունիսի 23-ի պայմանագրով
ձեռք բերված միակ նվաճումը այն էր, որ հայերի պահանջով ֆրան-
սիացի գործիչների ազդեցության տակ ու հասարակական ճնշումների
արդյունքում հնարավոր եղավ Թուրքիայի ձեռքից պոկել և Սիրիային
վերամիավորել Քեսաբի շրջանը 54 :
Մեծ տերությունների թողտվությամբ ու առանց Ազգերի լիգայում
քննարկման ու հաստատման տեղի ունեցած այս կցումը հակասում էր
մանդատի ակտի 4-րդ հոդվածին, որտեղ մասնավորապես ասվում էր,
որ մանդատային տերությունը պատասխանատվություն է կրում նրա
համար, որ չխախտվեն Սիրիայի ու Լիբանանի տարածքային ամբողջա-
կանությունը և նրանց որևէ հատված չընկնի մեկ այլ տերության
իշխանության տակ 55 : Ֆրանս-թուրքական նման գործարքը դեմ էր նաև
Ազգերի լիգայի մանդատային համակարգին վերաբերող դրույթներին և
Մանդատային մշտական հանձնաժողովի որոշումներին: Մինչ Ազգերի
լիգան լռում էր, մանդատային մշտական հանձնաժողովը քննարկեց
սանջաքը Թուրքիային կցելու հարցը: Հանձնաժողովի գրեթե բոլոր
մասնակիցները նշում էին, որ դա հակասում է Մանդատի ակտի 4-րդ
դրույթին: Միայն Ֆրանսիայի՝ Լիգայում հավատարմագրված ներկայա-
ցուցիչ Ռոբեր դը Քենն էր կրկնում թուրքական անհիմն փաստարկները,
թե իբր «Սիրիայի սահմանները վերջնականապես ճշգրտված չէին», որ
դա կատարվել է «Սիրիայի շահերից ելնելով» և այլն 56 :
Սիրիայում չէին ընդունում սանջաքի կցումը Թուրքիային: Նրանք
Ֆրանսիային մեղադրում էին դավաճանության մեջ՝ համարելով, որ
սանջաքը զոհաբերվել է սեփական կաշին փրկելու համար: Սանջաքի
կորուստը Սիրիայի համար նաև կորուստ էր տնտեսական առումով:
Սա ևս գլխավոր պատճառներից էր հարցը «չփակելու» համար: Հետա-
գայում թուրքերը կտրականապես հերքում էին, որ գոյություն ունի
«Հաթայի խնդիր»: Նրանք պնդում էին, որ Սիրիան չի կարող վերա-
կանգնել մի տարածք, որը «իրավացիորեն» վերադարձվել է թուրքերին:
Տե՛ս Yamaç M., նշվ. աշխ., էջ 40:
Տե՛ս Բայրամյան Ա., նշվ. աշխ., էջ 148:
55 Տե՛ս French Mandate for Syria and the Lebanon,The American Journal of Inter-
national Law, Vol. 17, No. 3, Supplement: Official Documents (Jul., 1923), p. 178.
56 Տե՛ս Khadduri M., նշվ. աշխ., էջ 425:
53
54
257