MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 256
Թուրք հեղինակներից Յամաչը ևս ընդունում է, որ «Հաթայ»
պետությունը ստեղծելու գլխավոր նպատակը այն Թուրքիային կցելն
էր 50 : Միջազգային հարաբերությունների և ներքաղաքական բարդ իրա-
դրության պայմաններում «Հաթայի կառավարությունը» արագ կերպով
առաջ էր տարել Ալեքսանդրեթի սանջաքի թուրքացումը: Մնում էր այն
պաշտոնապես դիվանագիտական ակտերով «օրինականացնել» 51 :
Արդեն 1939 թ. մարտի 15-ին Գերմանիան հարձակվեց Չեխոսլո-
վակիայի վրա, Լեհաստանի հետ չհարձակման պայմանագիրը չեղարկ-
վեց, մայիսի 22-ին Իտալիայի հետ կնքվեց «պողպատե պակտը», որով
ձևավորվեց գերմանա-իտալական ռազմական ագրեսիվ դաշինքը:
Դեպքերի նման զարգացումը անհանգստացնում էր Մեծ Բրիտանիային
ու սատուս-քվոն պահպանելու կողմնակից մյուս երկրներին: Միջերկ-
րական ծովում անվտանգությունն ապահովելու համար Մեծ Բրիտա-
նիան դաշնակցության առաջարկ արեց Թուրքիային։ Վերջինս ցան-
կանում էր դաշինք կնքել նաև Ֆրանսիայի հետ, այսինքն՝ կնքել անգլո-
ֆրանս-թուրքական եռակողմ դաշինք, որի համար Ֆրանսիայից
պահանջում էր Հաթայը կցել Թուրքիային: Մեծ Բրիտանիայի գործուն
ազդեցությամբ Ֆրանսիան այս հարցում զիջեց Թուրքիային: 1939 թ.
հունիսի 23-ին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Սարաջ-
օղլուն ու Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Մասիգլին կնքեցին «Թուր-
քիայի ու Սիրիայի միջև տարածքային հարցերի վերջնական կարգա-
վորման մասին» համաձայնագիր: Հաստատվեցին «Հաթայի պետու-
թյան» սահմանները և որոշվեց սանջաքի բնակչության կարգավիճակը:
Այդ համաձայնագրով Ֆրանսիան համաձայնվում էր «Հաթայ պե-
տությունը» կցել Թուրքիային: Ֆրանսիան պարտավորվում էր մինչև
հուլիսի 23-ը հանել իր զորքերը սանջաքից: Հենց այդ օրն էլ սանջաքի
նկատմամբ ֆրանսիական լիազորությունները պետք է ավարտվեին 52 :
Դեռևս այս պայմանագիրը ուժի մեջ չէր մտել, երբ հունիսի 29-ին
«Հաթայի խորհրդարանի» նիստում քվեարկության միջոցով ընդունվեց
«Հաթայը» Թուրքիային կցելու որոշումը: Չնայած սահմանված էր, որ
պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 22-ին, թուրքական
կողմի պահանջով այն ուժի մեջ մտավ հուլիսի 13-ին: Ֆրանսիական
Տե՛ս Yamaç M., նշվ. աշխ., էջ 40:
Տե՛ս Toynbee A., նշվ. աշխ., էջ 489:
52 Տե՛ս Բայրամյան Ա., նշվ. աշխ., էջ 292:
50
51
256